Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպես այդ խանը միանալով Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի հետ, հիմնեց Շուշի բերդը և նրա հետ միասին սկսեցին պատերազմել Խամսայի մյուս մելիքների և Շիրվանի խանի դեմ: Նույն գլխի մեջ պատմվում է Փանահ-Ղանի հիմնած Բայաթ և Շահբուլաղ բերդերի մասին, որ կործանեցին հայոց մելիքները: III. «Համառոտ պատմություն խամսայի հինգ մելիքությունների».- այդ գլխի մեջ խոսվում է (Տիզակի) Մելիք-Եգանի, Վարանդայի Մելիք-Շահնազարյանների, Խաչենի Հասան-Ջալալյանների, Ջրաբերդի Մելիք-Բեգլարյանների մասին: IV. «Հանգամանք Փանահ-խանին ընդ Խամսա մելիքաց»-այդ գլխի մեջ խոսվում է Փանահ-խանի կռիվների մասին հայոց մելիքների հետ։ V․ «Հիմնարկութին Շուշի բերդին»- այդ գլխի մեջ ավելի պարզ երևում է Մելիք-Շահնազարի գործակցությունը Փանահ-խանի հետ ի վնաս Ղարաբաղի մյուս մելիքների։ VI. «Կալանաորութին Քերիմ խանին, Հեյդար-Ղուլի-խանի և ազատութին նոցա ի հաջի Չալապեն»- այդ գլխի մեջ խոսվում է վրաց Հերակլ իշխանի նենգավոր արշավանքի մասին դեպի Ղարաբաղի կողմերը և նրա պարտության մասին Հաջի Չելեբիից: VII. «Գալուստ ավշար Ֆատալի-խանին ուրմեցվո ի վերայ Ղարաբաղոյ և պատերազմ նորա»-այդ գլխի մեջ խոսվում է, թե որպես հայոց մելիքները միանալով Ֆաթալի-խանի հետ սկսեցին կռվել Փանահ-խանի հետ և ստիպեցի նրան իր որդի Իբրահիմ-աղային (հետո Իբրահիմ-խան) պատանդ տալ, որին Ֆաթալի-խանը տարավ Պարսկարստան: Հետո Փանահ-խանի իր որդու ազատության համար Պարսկաստան գնալը, այնտեղ մեռնելը և Իբրահիմ-խանի վերադարձը Ղարաբաղ, որպես այդ երկրի պարսից կառավարությունից նշանակված կառավարիչ: VIII. «Որպիսութինք Իբրահիմ-խանին». - այդ գլխի մեջ պատմվում է Իբրահիմ-խանի զորանալու մասին, Աղա-Մամատ-ղանի առաջին արշավանքի մասին, որը Շուշի բերդը պաշարելով և չկարաղանալով գրավել, Մելիք-Մեջլումի և Ջավադ-խանի առաջնորդությամբ գնաց Թիֆլիսը ավերակ դարձրեց. կամո Զուբովի արշավանքը, Իբրահիմ-խանի և ուրիշ մի քանի խաների ռուսաց հպարտակություն ընդունելը. Ավարիայի Օմար-խանի ասպատակությունը Վրաստանում. Հերակլի մահը և վրաց իշխանական գերդաստանի երկպառակությունները: IX «Ցաղագս կրկնակի գալստեան Աղա-Մամատ-խանի ի վերայ Ղարաբաղայ և գնալով Իբրահիմ-խանին ի Բալաքիան». այդ գլխի մեջ պատմվում է