Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղա-Մամատ-շահի Շուշի բերդում սպանվելու մանրամասնությունները: Հետևյալ գլուխներում պատմվում է վրաց Հերակլ իշխանի մահը, Գիորգիի հաջորդելը, Ավարիալի Օմար-խանի երկրորդ արշավանքը դեպի Վրաստան, գեներալ Ցիցիանովի հաղթությունը նրա դեմ. գեներալ Ցիցիանովի արշավանքը և այլն։ Միրզա-Ադիդոզալի պատմությունից քաղած վերոհիշյալ երկու տետրակները ես ստացել եմ Ղարարաղի հոգ[ևոր] իշխանության հաջորդ Կարապետ վարդապետ Այվագյանցից։

5. Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցի «Պատմութիւն աշխարհի Աղվանից» կոչված անտիպ գրքույկը։ Այդ գրքույկը որ Ղարաբաղի մելիքների պատմությանն է վերաբերում, և հեղինակը չգիտենք ինչու է նրան Աղվանից պատմություն կոչում, բովանդակում է իր մեջ հետևլալ գլուխները. «Ավան իւզրաշի»-— «Յաղագս գալստեան տաճկաց ի Ղարաբաղ», «Գաղթումն Ավանայի Ռուսաստան», «Վերաբնակութիւն մԷլիք֊ Եսայիայի Սյունեաց Արցախ», «Յաղագս մէլիք-Եգանայ և գործոց նորա», «Յաղագս պատերազմին խանին Փանահայ ընդ մէլիք֊ Եդանա։— Դարձյալ վասն պատերազմին խանին Փանահա ընդ մէլիք ֊Եգանայ», «Յաղագս մէլիքութեան Եսայա և յաղագս պատերազմ ի նորին», «Պատերազմ խանին Ղարաբաղ, որ է մասն Փայտակարանի, ընդ մԷլիք֊Եսայիայ», «Տեղեկութիւն ի վեր այ ազդին մէլիք-Շահնազարայ», «Յաղատյ պաշարելոյ մէլիքաց բերդն Ավետարանոց», «Յաղագս միաբանելոյ մէլիք-Շահնազարայ ընդ խանին Փանահայ և յաղագս պատերազմին հաջի-Չալաբիայ», «Վասն հաստատու֊թեան մէլիք֊ Միրզախանայ հայկազնւոյ ի թվին հայոց ՌՄԴ», «Յաղագս պատերազմին Չալաբիայ ընդ արքային վրաց Ռամրա», «Վասն պատերազմի խանին Ուրմվոյ աւշար Ֆաթալի կոչեցելոյ ընդ խանին Փանահայ ի թվքւն ՌՄԺ», «Յաղագս պատերազմին խանին Փանահայ ընդ մէլիք֊ Ադամա ի թուին ՌՄԳ», «Դարձեալ պատերազմին խանին Փանահայ ընդ մէլիք֊ Ադամա», «Սաղումն ազգին մէլիք-֊Յովսեփայ տիրապետողին նահանգին Իդիրմիդորդու (Գյուլիստանի), որ ի հնումն Դիւթական», «Գաղթումն մէլիք Աթամայ և մէլիք-Յովսեփայ ի Գանձակ», «Յաղագս վերստին մարտի Իբրայիմ-խանին ընդ մէյիքաց հայոց», «Մահ խանին Շահվերդվոյ և գաղթումն Մխիթարայ քալանթարին», «Դարձ մէլիքաց ի հայրենիս», «Յաղագս դիմելոյ մէլիքաց հայոց առանձին գրութեամբ առ կայսրուհին ռուսաց Եկատերինէ», «Դաշնագիր մէլիքաց», «Մահ Յովհաննէս կաթողիկոսին Հասան

24 Րաֆֆի, երկերի ժողոցածու, հ. X