Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվրոպայի պահանջումների ուղղակի կատարելուց, փախուստի ճանապարհ գտնել, և նոր դժվարություններ, նոր արգելքներ սարքելու համար ժամանակ վաստակել։

Բ. Դուռը պարտավորվում է հայոց խնդիրը չորս ամսվա մեջ վճռել, բայց ինչ կերպով, ինչ ռեֆորմներ պիտի մտցնե Հայաստանում, այդ մասին լռում է:

Ի նկատի ունենալով թուրքաց Հայաստանում կատարվող այժմյան անցքերը, շատ հեշտ է նախագուշակել, թե Բ. Դուռը այս չորս ամսվա ընթացքում ինչ կերպով կվճռե հայկական խնդիրը,

Նա կուղարկե Հայաստան, ինչպես առաջ, կամիսերներ, կուղարկե Հոբարդ փաշայի նման բարեկարգիչներ, ցույց կտա, թե աշխատում է վերանորոգություններ մտցնել, բայց միևնույն ժամանակ քրդերին, թուրքերին և ամբողջ մահմեդական ամբոխը գաղտնի կերպով կգրգռե հայերի դեմ, և փոխանակ բարեկարգությունների, արյուն, կոտորած, ավերմունք կտարածե Հայաստանում։ Չորս ամիսը բավական ժամանակ է այդ բոլորը կատարելու համար։

Եվ երբ Հայաստանը կծխի արյան և կրակի մեջ, նա կպատասխանե Եվրոպային. իմ ժողովուրդը դեռ պատրաստ է. ես ամեն միջոցներ գործ դրեցի. Հայաստանում վերանորոգություններ մտցնելը առայժմ անհնարին է, որովհետև մահմեդական ամբոխի կրոնական զգացմունքը, թուրքերի ազգային հպարտությունը վիրավորում է հայերին առանձնաշնորհումներ տալու պատճառով։

Խոստանալ և չկատարել— այդ Թուրքիայի վաղեմի սովորությունն է։ Իսկ բարիք խոստանալ և չարը գործադրել— այդ պահանջում է նրա այժմ ամենախարդախ քաղաքականությունը։

Հասկանալի է, որ Բ. Դուռը ամեն տեսակ հնարներ գործի պիտի դնե, որ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը գործադրություն չգտնե Հայաստանում։ Նա շատ լավ հասկանում է, թե այդ հոդվածը ինչ ապագա է պատրաստում հայերի համար։

Հայաստան բառը խիստ անախորժ տպավորություն է գործում Թուրքիայի ջղերի վրա։ Բ. Դուռը բացարձակ կերպով հայտնեց հայոց պատրիարքին, թե յուր պետության մեջ Հայաստան անունով երկիր չէ ճանաչում. նա հայտնեց Կ. Պոլսի եվրոպական դեսպաններին, թե Հայաստանում վերանորոգություններ մտցնելու դիտավորություն չունի, այլ պիտի մտցնե