Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրություն այսպիսի վերնագրով` «Հայոց տիրապետող իշխանների կամ Ղարաբաղի մելիքների մասին, նրանց անունները և տիրած երկիրները։ Շուշվա Իբրահիմ-խանի Շուշին գրավելու պատճառները»։ Այդ գրությունը, որ նույնպես իշխան Պոտեմկինի միջնորդությամբ ներկայացվեցավ Եկատերինա II կայսրուհուն, բովանդակում է իր մեջ Խամսայի հինգ տիրապետող մելիքների անունները, նրանց համառոտ պատմությունը ու հարաբերությունները Փանահ֊-խանի ու Իբրահիմ-խանի հետ։ Ռուսերեն բնագիրը տպված է նույնպես «Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа», ч. II, с. 52—62. Պետք է ասած, որ հիշյալ ակտերի հավաքածուից ես քաղել եմ Ղարաբաղի կաթողիկոսների և մելիքների ռուսաց կառավարության հետ ունեցած հարաբերությունների այլևայլ մանրամասները, սկսյալ 1701—1801 թվականը։

8) Երիցյան Ա. Դ. «Карабагские мелики в Грузии с 1800 по 1808 годы». Кав. Стар., 1872, № 2. Իր պատմական հոդվածը կազմելու համար հեղինակը օգուտ է քաղել այն տեղեկություններից, որ բովանդակվում են 1—3 հատորների մեջ «Актов Кав. Археогр. Ком.» և աչքի առաջ է ունեցել ուրիշ մի քանի աղբյուրներ։ Պ. Երիցյանի ամսագրի նույն համարում զետեղված են Հովսեփ արքեպիսկոպոսի և Ղարաբաղի մելիքների մի շարք խիսт հետաքրքիր նամակների ռուսերեն թարգմանությունները։ Ես ձեռքի տակ եմ ունեցել նաև հետևյալ գրքերը» «Закавказье от 1803—1806 года. Н Дубровина, С. Петербург, 1866. «Жизнь генерал-лейтенанта князя Мадатова», издание второе, С. Петербург, 1863. «Материалы для истории Кавказа», П. Г. Буткова. 3 ч. С. Петербург, 1869. Պետք է խոստովանել, որ ցանկանալով իմ աշխատությանը տալ, որքան կարելի է, հայոց տոհմային պատմության ձև, ես շատ դեպքերում գերադասել եմ այն նյութերը, որ հաջողվել է ինձ գտնել հայոց թե գրավոր և թե բերանացի ավանդությունների մեջ և այս պատճառով ռուսաց աղբյուրների վրա նայել եմ որպես օժանդակող նյութերի վրա։

Եթե «Խամսայի մելիքությունների» առաջին հատորը ընդունելություն գտավ ընթերցող հասարակությունից և տպված գրոերը վաճառվեցան, այն ժամանակ ես կտպեմ մի երկրորդ հատոր որպես հավելվածք առաջին հատորի։ Այդ վերջին հատորի մեջ զետեղված կլինեն այն բոլոր նյութերը, որոնք ծառայել են ինձ իբրև աղբյուր առաջին հատորը կազմելու համար։ Բովանդակությունը կլինի