Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես ավելի շատ բան եմ սպասում մեր գավառական վարաժապետներից, որոնք թե միջոցներ և թե պատրաստականություն ունեն պատմական նյութեր հավաքելու: Իբրև օրինակ, ես կհիշեմ մի վարաժապետի անուն. պարոնԸ Շուշվա հոգևոր դպրոցի ուսուցչ է` Խոջամիրյանցը: Նա իրան նպատակ է դրել ամեն տեղ պատահած գրչագիր մատյանների հիշատակների արտագրելու, այլև հավաքելու այն բերանցի ավանդությունները, որոնք ժողովուրդների մեջ պահպանված են զանազան ավերակների, բերդերի, ժայռերի, բլուրների և այլ վայրերի մասին: Ես Շուշիում եղած ժամանակ պարոնը տվեց ինձ իր հետաքրքիր հավաքածուն: Մի ավետարանի հիշատակարանում կարելի է գտնել հայոց մի նշանավոր իշխանական տան շարունակությունը, որը պատմության համար կորած էր: Այսպիսի շատ գյուտեր կարող են պատահել, միայն թե հետախուզողներ լինեին:

Ի դեպ է հիշել, որ Խամսայի մելիքություների պատմություն գրելու ժամանակ ինձ ավելի նվազ օգնեցին նույնիսկ մելիքների ժառանգները, որոնց ավելի պիտի հետաքրքրեր իրանց նախահարց պատմությունը: Նրանք կարող էին ուղարկել ինձ իրանց տոհմային դոկումենտների օրինակները, բայց, բացի մի քանիսից. մյուսները ուշադրության անգամ չդարձրին կամ երկյուղ կրեցին…

Ես մասամբ իրավացիր եմ գտնում այդ երկյուղը: Մելիքների ժառանգներից ոմանք աղքատ, աննշան մարդիկ են, բայց իրանց ձեռքում պահում են նշանավոր թղթեր: Շատ անգամ պատահել է, որ ավելի ճապիկները նրանց խաբել են, թղթերը առել են կամ գողացել են, և իրանց ազգանունը փոխելով, նրրանց ազգանունը կրելով, ազնվական են դարձել, տիրացել են նրանց թե հողերին և թե տիտղոսին… Բայց պատմագրից այս տեսակ կասկածներ ունենալ, կարծեմ, շատ ծիծաղելի կլիներ, երբ նրա խնդրածը միայն թղթերի պատճենն է, և ոչ թե իսկականը:

Կան և այնիպիսիները, որ մերժում են բոլորովին տգիտությունից: Նրանց համար ոչինչ այնքան արժեք չէ ստանում, որպես մի հին թղթի կտոր, որ ընկած է լինում իրենց տան փոշիների մեջ և իրանք էլ չգիտեն նրա նշանակությունը: Բայց հենց որ սկսում ես այդ թղթի կտորին նշանակություն տալ, պահանջել, իսկույն ծագում է նրանց գլխում մի ասպիսի միտք. «դրանում մի բան կա» (անպատճառ փողի բան) և թաքցնում են թղթի կտորը: Այդպիսի շատ դեպքեր պատահեցավ ինձ իմ ճանապարհորդության ժամանակ: