Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպի Թիֆլիս վերադառնալու ժամանակ, գնացի էջմիածնի վանքը։ Ես մեծ հույսեր ունեի, որ ընդհանուր հայոց Մայր Աթոռի արխիվում կգտնեի շատ թղթեր, որոնք նյութ կտային մեր նոր նամանակների պատմությանը։ Մանավանդ, դեռ 1858 թվին Մանդինյանցի «Մեղուի» 15-ում կարդացել էին Սանահինի վանքի գրադարանի մոտ 100 նշանավոր գրչագիր մատյանների թվում հետևյալ գրքերի անունները, որոնք ինձ շատ հարկավոր էին «ՊատմութԻՒն Դավիթ բԷգի», «Տետրակ պատմութան խանիցն Ղարաբաղու, թարգմանել պարսից լեզուէ», «Պատմությունն Ղազի- Մոլլայի յԱբրահամ քահանայէ», «Պատմութիւն Մանուէլ վարդապե֊տի անցիցն էջմիածնի 1801 ամէ ց1835-ն», «Վերլուծութիւն Արիստակէս վարդապետէ և հին նշանագիր հայոց»։ Այդ պատմական գրքերը, ինչպես մյուս մոտ 100 հատոր նշանավոր գրագրերի մեծ մասը Սանահնի վանքից այժմ անհետացել են. ես հույս ունեի, գոնե իմ ցանկացած գրքերը գտնել էջմիածնի մատենադարանում։

Բացի դրանցից, «Մեղուի» նույն տարվա 11 համարում կարդացել էի Մխիթարյան Աբել վարդապետի (հետո եպիսկոպոսի) 11 հատոր զանազան անտիպ աշխատությունների ցուցակը, որոնց թվում գտնվում էր «Պատմութիւն հայոց ի 1761 թվական է ց1857, շարունակութիւն Չամշյան պատմութեան»։ Արբել եպիսկոպոսը ներկա դարու էջմիածնի միաբանների մեջ, Կարապետ վարդապետ Շահնազարյանից հետո, միակ եկեղեցականն էր, որ իր անձը նվիրել էր գրականության։ Նա բանաստեղծ և լավ պատմաբան էր:

Մի ժամանակ Պարսկաստանի հայոց թեմական առաջնորդ լինելով, մի ամբողջ ձմեռ ապրում էր նա իմ տան մեջ, շատ անգամ գիշերները կարդում էր ինձ իր հետաքրքիր պատմությունը։ Միայն նա, էջմիածնում երկար ժամանակներ ապրած լինելով, այդ վանքի բոլոր գաղտնիքներին տեղյակ լինելով, կարող էր գրել մի այդպիսի պատմություն, որը իսկապես Շամշյանի շարունակությունը կարելի էր համարել։ Մնաց նրա աշխատությունը, ինչպես հալածվեցավ հեղինակը, այնպես էլ հալածվեցավ նրա գիրքը… Այդ բազմարդյուն և բազմաշխատ գրողին թույլ չտվեցին մինչև անգամ իր հոգին ավանդել էջմիածնի պարիսպների մեջ։ Նա քաղցածությունից մեռավ իր ծառայի տանը, դառն չքավորության մեջ։ Իսկ նրա պատմության գիրքը և ուրիշ շատ անտիպ մնացած աշխատությունները մի քանի հարյուր ռուբլուլի կաշառքով անցան մեկի ձեռքը, ուր այժմ կամ մոխիր են դարձեր կամ երբեք դուրս բերելու հնար չկա…