Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի որ մնացած գրավոր նյութերը բոլորովին չեն ոչնչացած զանազան անհայտ անկյուններում։ Եվ գլխավորապես իմ և մի քանի բարեկամներիս հորդորմունքն էր պատճառ, որ այս տարի ծագեց դեպի Սյունյանց աշխարհը ճանապարհորդներ ուղարկելու միտքը գիտնական հետազոտությունների նպատակով: Միտքը գեղեցիկ էր և նպատակը օգտավեր: Սյունյանց աշխարհը, ուր կատարվել է այնքան նշանավոր գործերը, ուր մինչև վերջին ժամանակները պահպանվելը էին հայկական իշխանությունները, ուր ճանապարհորդը ամեն մի քայլում հանդիպում է հոյակապ հնությունների, պատմական վաղեմի արձանների, — արդարև Սունյանց աշխարհը առանձին ուսումնասիրության կարոտ է: Մի քանի բարեմիտ անձինք ձեռնարկեցին ստորագրությամբ մի գումար հավաքելու այդ գիտնական արշավանքի ծախքերը հոգալու համար: Հարցը սկսվեցավ քննվել մինչև անգամ մեր մամուլի մեջ: Մամուլի մեջ էլ մեռավ:

Դեռ գումարը չհավաքած, որ հայտնի լիներ, թե նրա քանակության համեմատ ի՞նչ գործ կարելի է կատարել, սկսեցին վիճել պարապմունքների տեսակի և մարդիկների ընտրության վրա (իհարկե, յուրքաքանչյուրը աշխատելով, որ իր մարդը ներս խրի և երևակայական գումարից նրան մի բաժին հանե): Դա միևնույն պարզամտությունն է, որ դեռ երեխան չծնված, դեռ աղջիկ կամ տղա լինելը չհայտնված, վիճում են այն բանի վրա, թե ի՞նչ անուն պետք է տալ երեխային:

Վիճում էին թե ի՞նչ անուն պետք է տալ այդ գիտնական արշվանքին, այսինքն՝ ինչո՞վ պետք է զբաղվելը: Մեկը ասում էր, թե պետք է քարեղեն և բրոնզե դարեշրջանները քննել, պետք է այրել և գերեզմանների մեջ մտնել, տեսնելու համար, թե Նոյ նահապետից առաջ ի՞նչ ազգեր են անցել Սունյանց աշխարհի վրայով: (կարծես թե մենք շատ ենք իմանում թե մի հարույր կամ երկու հարյուր տարի առաջ ի՞նչ անցքեր է կատարվել այնտեղ, իսկ հիմա հարկավոր է միայն ջրհեղեղյան դարերը քննելը): Մյուսը ասում էր թե երկիրը պետք է բնագիտական, հանքաբանական, աշխարագրական և չգիտեմ այլևս ինչական կետերից պետք է ուսումնասիրել: (Կարծես կառավարությունը, ահագին գումարները գործ դնելով, չի արել այդ բաները և չէ շարունակում անել թողել է, որ մենք մեր մի քանի կոպեկներով երկիրը հազար ու մեկ տեսակետից ուսումնասիրենք): Մեկ ուրշը առաջարկում է՝ ծերունի, ալեզարդ ալեշանի, որը իր սենյակի դռնից դուրս գալ