Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասարակությանը, դա նույնն է, որպես մեկը կեղծ թղթադրամներ, կամ կեղծ վկայականներ է խարդախում։

Ին՞չ իրավունքով Մակար վարդապետը իրեն հանձնված գիրքը: Եթե այդ աշխատությունը ուներ մի արձանի նշանակություն, նա կարող էր ունենալ մի յուր հին ձևի մեջ, յուր հին լեզվով: Բավական չէ, որ Մակար վարդապետը յուր առաջաբանի մեջ ասում է, իբր թե հանձնող ծերունին խնդրեց թարգմանել գիրքը…

Ի՞նչ կասեն մեզանից ամեն մեկին, որ կամենալով հարստահարել Խորենացու անունը, գրեք մի գիրք լի առասպելներով, և ասենք դա Խորենացու պատմության երկրորդ հատուրն է:—Ո՞ւր է բնագիրը,-կհարցնեն մեզանից:- Բնագիրը կորցրինք, միայն աշխարհաբար թարգմանությունը մնաց մեր ձեռքում… Ո՞վ կհավատար մեզ:

Մակար վարդապետի անունը շատ չէ զանազանվում այդ օրինակից:

1881 թվին ես ճանապարհորդում էի Ղարաբաղում տեղային մելիքների պատմության համար նյութեր հավաքելու: Սեպտեմբեր ամսի 10-ի գնացի Շուշի, իջևանցի առաջնորդարանում, թեմի հաջորդ. արժ. Կարապետ վարդապետ (այժմ եպիսկոպոսը) Ավյազյանի մոտ: Իմ ճանապարհորդության նպատակը իմ բոլոր ծանոթներին հայտնի լինելով, յուրաքանչյուրը աշխատում էր օգնել ինձ: Մեկը բերանացի ավանդությունները էր հաղորդում, մյուսը բերում էր մի որևէ ձեռագիր, որ պատմական նշանակություն ուներ: Այնպես, որ Շուշիում ինձ հաջողվեցավ հավաքել բավարար պաշար:

Ես մնացի այդ քաղաքում ամբողջ երկու շաբաթ: Այն ժամանակ Մակար վարդապետը համարյա ամեն օր իմ մոտ էր լինում: Երբեմն Կարապետ հայր սուրբի և իմ հետ ճաշում էր, երբեմն մեզ մոտ թեյ էր խմում: Մեր խոսակցության առարկան ըստ մեծի Մարին Ղարաբաղի մելիքները և նրանց գործերն էին: Ինքը Մակար վարդապետը աշխատում էր ինձ նյութեր մատակաարարել, երբեմն ամբող օրվա այս կողմըը և այն կողմը էր գնում՝ նյութեր որոնելու:

Այդ ժամանակ «Գաղտնի Ղարաբաղի» բնագիրը պետք է Մակար վարդապետի մոտ լիներ, որովհետև որպես ինքը հայտնում է յուր առաջաբանի մեջ, այդ գիրքը նա ստացել էր խորհրդավոր ծերունուց 1881 թվի մայիսի 5-ին, իսկ ես գտնվում էի Շուշիում նույն թվի սեպտեմբերի 10-ին: Ուրեմն իմ այնտեղ լինելուց 4 ամիս 5 օր առաջ ստացած պետք էր լիներ այդ գիրքը: