Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարեսիրտ վարդը գատնվեցավ, - Բաքուի մեծ. Առաքել աղա Ծառուկյանը, որ իրեն հատուկ առատաձեռնությամբ 800 ռուբլի նվիրեց գրքի հրատարակության համար:

Կրկնում եմ, վերջին միտքը Մակար վարդապետի մեջ ծագել է շատ ուշ: Այդ երևում է այն հանգամանքից, որ երբ հայր սուրբը յուր մեջ վճռել է՝ յուր աշխատությանը մի ավելի հրապուրիչ հեղինակի անունով ներկայացնել, այդ միջոցին ստիպված է եղել փոփոխել յուր առաջին առաջաբանը և գրել այն նոր առաջաբանը, որ այժմ գրած է «Գաղնիքի» սկզբում, և որի մեջ նկարագրված է խորհրդավոր ծերունու ամբողջ առասպելը: Առաջաբանի փոխելու մասին, յուր ծանոթության մեջ, այսպես արդարացնում իրան հայր սուրբը. «Մենք մեր նախկին առաջաբանությունը չէինք փոխել, եթե կորուսված չլիներ «Գաղտնիք Ղարաբաղի» բնագիրն: Բնագրի կորստից ցավոք սրտի ստիպյալ փոխեցինք մեր նախկին առաջաբանությունը»:

Մի այլ հետաքրքրական փաստ:

Հայր սուրբ «Գաղտնիք Ղարաբաղ»-ի բնագիրը, որպես ինքն է ասում կորցրել է 1884 թվի օգոստոսին: Իսկ այդ գիրքը ցենզորից թույլտվություն է ստացել 1885 թվի դեկտեմբերի 31-ին: Ուրեմն մինչև ցենզորից թույլտվություն ստանալը, արդեն 16 ամիս առաջ բնագիրը կորած էր: Այլևս ի՞նչ հարկ կար, որ նա ստիպված լիներ՝ բնագիրը կորցնելու պաճառով առաջաբանը փոխել: Եթե բնագրի կորուստը պատահած լիներ ցենզորից թույլտվություն ստանալուց հետո, այդ թերևս հասկանալի է կարելի էր ընդունել, որ առաջաբանը փոխեց, որպեսզի բնագրի կորստյան մասին բացատրություներ տա:

Հիշյալ երկու միմյանց հակառակ առաջաբանները շատ բան պիտի պարզեն, և այդ շատ հեշտ է ստուգել: Տպագրական օրենքով թե առաջին և թե վերջին առաջաբանի օրինակները պետք է մնացած լինեն Ս. Պետերբուրգի Ի. Ն. Սկորոխոդովի տպարանում, որտեղ տպվել է «Գաղտնիք Ղարաբաղ»-ին: Եվ ես կաշխատեմ նրանց պատճենները ձեռը բերել[1]:

  1. Մակար վարդապետը մի օրինակ ևս յուր աշխատության ուղարկած եղել Մոսկվա հանգուցյալ Հակոբ քահանա Սուրենյանցին յուր հրատարակելիք նոր հանդեսի մեջ տպվելու համար: Այդ ամսագրի նախապատրաստական ժոողովներում, արժանապատիվ հոր տանը կարդացվում էր և Մակար վարդապետի աշխատությունը: Մի քանի ուսանողներ, որ ներկա են եղել այդ ժողովրդներին, ինձ պատմեցին, Մակար վարդապետի առաջին առաջաբանի բովանադակությունը