Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր կաթողիկոսության օրերում մի րոպե անգամ ժամանակ չէր ունենա պարապելու Աբրահամ Բեկնազարյանից կրթությամբ։ Բացի դրանցից, իբրև կաթողիկոս նրա բարձր աստիճանը չէր ների մի որևիցե խնածախցի հասարակ շինականի՝ Աբրահամ Բեկնազարյանցի վարժապետությամբ պարապել։

Եթե ընդունենք, որ Աբրահամ Բեկնազարյանցը, ինչպես վերևում հիշված է, այդ Ներսեսի մոտ աշակերտություն է արել, ուսումը ավարտել է, և նրա մոտ «երկար ժամանակ» մնացել է, - այդ կարող էր լինել Ներսեսի թե կաթողիկոսությունից և թե եպիսկուսությունից առաջ, այսինքն՝ նրա աբեղայության ժամանակ։

Իսկ եթե ընդունենք այն, որ Աբրահամ Բեկնազարնցը Ներսեսի մոտ յուր ուսումը ավարտելուց հետո այնքան զարգացած էր, որ պատմություններ էր ընդօրինակում յուր «Գաղնիք»-ը կազմելու համար, - այդ ժամանակ նա անպատճառ պետք է գոնե 30 տարեկան լիներ։ Ուրեմն նա պետք էր ծնված լիներ 1675 թվին, այսինքն՝ յուր վարժապետի կաթողիկոս ձեռնադրվելուց 30 տարի առաջ։ Այդ 30 տարին ես այդպես եմ բաժանում․ մի որևէ վանք մտնելու համար՝ վանական կանոններով պատանու երեսի մազերը պետք է դուրս եկած լինեն․ եթե Աբրահամ Բեկնազարյանցը 18 կամ 20 տարեկան էր, երբ մտավ Երից-Մանկաց վանքը, մի 10 կամ 12 տարի էլ հարկավոր էր, որ նա այնքան ուսում առներ, զարգանար, որ պատմություն գրեր, մանավանդ այն ժամանակ, որ մարդիկ իրենց ամբողջ կյանքը նվիրում էին ուսման բայց ոչինչ չէր սովորում։

Այժմ Աբրահամ Բեկնազարյանցի ծննդյան թվականը մեր ձեռքում ունենք։ Նա ծնվել է 1675 թվին։ Որոնենք թե որ թվին մեռավ նա։

Հոր գրած պատմությունը շարունակող որդին-Ապրես Բեկնազարյանցը, որ թվականների սիրահար էր յուր հոր մահվան տարեթիվը չէ դնում «Գաղտնիք»-ի մեջ, այլ դնում է միայն ամսաթիվը, հոկտեմբերի 10-ին (եր. 390): Այդ ևս մի գաղտնիք է …

Բայց նա մոռանում է, որ յուր հայրը 1828 ամի սեպտեմբերի 20-ին հիվանդության անկողմնում է, ստանում է ի նամակ Ղարաբաղի Բաղդասար միտրոպոլիտից և պատվիրում է որդուն պատասխանը գրել (եր. 387): Եթե նույն տարվա մեջ մեռած լինի նա, ուրեմն ապրել է ամբողջ 153 տարի (11675-1828): Ինչո՞վ է տվել Մակար վարդապետը յուր երևակայական պատմագրին այդքան երկար կյանք,—այդ շատ հետաքրքիր է գիտենալ: Որովհետև եթե