Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցել է Պարսկաստանը, մինչև եկել է Ղարաբաղ և Մակար վարդապետին գտել է խորհրդավոր գիրքը նրան հանձնելու համար։ Զարմանալի է, որ ոչ մի թուրք կամ քուրդ նրան չի հանդիպել, եթե «Գաղտնիք»֊-ը չհափշտակեին, ոսկիներին կարծեմ չէին խնայի (եր. 394—398)։

Այժմ «Գաղտնիք»-ի երկու հեղինակների` հոր և որդու կյանքի տարիները մեր ձեռքում ունենք։

Հայրը ապրել է 153 տարի։

Որդին 106 տարի։

Երկուսը միասին՝ 259 տարի։ Ուղիղ երկու և կես դարից 9 տարի ավել։ Լավ է հաշվել Մակար վարդապետը։ Եթե հիշյալ թվանշանները երևակայական չլինեին, կարելի էր ընդունել, որ հայր և որդի Բեկնազարյանները հայոց մելիքների բոլոր գործողություններին վկա, ականատես և ժամանակակից են եղել, և ամեն ինչ տեսնելով են գրել, և այսպիսով կազմել են այն հրաշալի գիրքը, որը բովանդակում է յուր մեջ հայոց պատմության համար «թանկագին գանձեր» և այլն։ Պետք չէ մոռանալ և այն, որ այդ մի զույգ պատմագրները ոչ միայն ականատես են եղել անցքերին, այլ իրանք անմիջական և գլխավոր դեր են կատարել բոլոր գործողությունների մեջ։ Մասնակցել են մելիքների պատերազմներին, մասնակցել են նրանց գաղտնի հարաբերություններին և դեսպանախոսություններին օտար պետությունների հետ, մի խոսքով, ոչինչ չէ կատարվել առանց նրանց մասնակցության և գիտության։

Թողնենք այդ հրեշավոր երկու և կես դարերը, որ մի պարզ ապացույց են «Գաղտնիք֊ի հեղինակների երևակայության ծնունդ լինելուն,— և ընդունենք, թե իրավ եղել են մի զույգ հայր և որդի, որոնք 259 տարի ապրել են, ամեն ինչ տեսել են և հիշյալ գիրքը գրել են։ Այժմ դիմենք նույնիսկ «Գաղտնիք»-ին, արդյոք կարո՞ղ էր այդ գիրքը 1881 թվին հասած լինել Մակար վարդապետի ձեռքը։

Նշումներ

Բեկնազարյանցը չէին կարող կարդացած լինել «Խաչագողի հիշատակարանը», որ հետևեին նրան: Այդ Մակար վարդապետը միայն կարող էր կարդալ և, նրանցից օգուտ քաղելով պատմական անձնավորությունների փոխարեն, զանազան խաբեբա և խարդախ քավոր պետրոսներ ստեղծեր 15.000 ոսկի յուր հետ ունենալուց հետո, ի՛նչ հարկ կար մուրացկանի կերպարանքի մեջ մտնել: Այդ խաչագողներն են միայն անում։ 15,000 ոսկիով կարելի էր փառավոր կերպով ճանապարհորդություններ անել: