Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց «Գաղատնիք»ժի մեջ հակառակն ենք տեսնում: Դեռ այդ գաղտնի թղթակցությունների մելանը չչորացած նրանք մտնում են «Գաղտնիք»-ի մեջ: Ո՞րտեղից, ի՞նչպես, ո՞ր սատանան է բերում,—մարդ դժվարանում է հասկանալ: Այժմ տեսնենք արդյոք հայրը և որդի Բեկնազարյանները ի՞նչ պաշտոն էին կատարում պարսից թագավորների արքունիքում, որ նրանց մատչելի էին այն բոլոր դիվանական գաղտնիքները և այն բոլոր գաղտնի թղթակցությունները, որ նրանք անիջապես ներմուծում էին իրանց հորինած գրքի մեջ:

Սկսենք որդուց-Ապրես Բեկնազարյանից:

1795 թվին, սեպտեմբեր ամսում, Աղա-Մամադ շահը ավերակ է դարձնում Թիֆլիսը և 12 000 գերիների բազմությամբ[1] ՝սկսում է չվել դեպի Պարսկաստան: Նա Ղարաբաղից իր հետ է տանում թե հայր և թե որդի Բեկնազայաններին (եր. 172): Հենց բանակի մեջ, ճանապարհին գնալու ժամանակ, շահը վարժապետ է կարգում, որ պատանի Ապրեսին պարսկերեն սովորեցնե: Բավական մեծ հոգացողություն պետք է համարել շահի կողմից …

«Պարսից վարժապետս Շուշու բանակատեղից սկսած շահի ստիպմամբ աշխատում էր ինձ ուսուցանել պարսկերեն խոսել, գրել և կարդալ… Սկսա հաճախ կարդալ Կյուլստան դասագիրքս և ձանձրացած ժամանակներս ընդօրինակել: Եվ ահա այսպիսի շարունակությամբ ունակություն օր քան զոր զորացավ… և առաջադիմեցի իմ ձեռնարկության մեջ: Որքա՜ն ուրախանում էր իմ բարերար շահն, երբ իր հետ խոսակցում էի պարսկերեն և արտագրում էի գեղեցիկ. վասն որոյ շահն հրամայեց յուր դիվանապետին, որ հետզհետե ինձ օրինակել տա արքունիքի հրովարտակներ, շրջաբերակներ որպեսզի այս մասնաճյուղը մաշկելով ապագայում ես լինեի իբր գաղտնի նամակագիր» (եր․ 221)։

Այդ բոլորը խիստ հետաքրքիր է։

Թողնենք այն, որ շահի «գաղտնի նամակագիրը» մասնագիտաբար չէ պատրաստվում, և նրանից այնքան խորին դպրություն չէ պահանջում, վորքան բարոյական հատկություններ, այն է`

  1. «Խամսայի մելիքությունները», եր. 183-187:«История войны и владычестжа русских на Кавказе». Н. Дубровина. т. III, 338-49.