Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շահին ղրկած էր պատժելու, — շարունակում է պատանի Բեկնազարյանը (եր. 229)։ — Ամբաստագիրն սաստիկ բողոքում էր թե սույն վարդապետն դուն գործած էր մի քանի թուլահավատ հայեր կաթոլիկություն դարձնել, յուր խռովահույզ գրգռիչ, հեղափոխական և գաղտնի քարոզներով տեղույն քրիստոնյա ժողովրդյան և տիրող կառավարության մեջ խոովություններ հարուցանել և ժողովուրդը պարսից դեմ ապստամբեցնել (ինչո՞ւ)։ Շահն ավելի զբաղված լինելով քաղաքական և պատերազմական գործերով՝ ժամանակ չունեցավ կամ պատմել և կամ քննությամբ արդարացնելով ազատել, վասն որոյ բանտարկյալ մնացած էր, որի մոտ հաճախում էի ուսանելու»։

Այդ ասացվածքների մեջ որքան տողեր կան, այնքան ևս սխալներ կան։ Ուրմի քաղաքում երբեք հայ կաթոլիկ հասարակության, կամ հայ կաթոլիկ վարդապետներ չեն եղել առայժմ նույնպես չկան։ Երբեք հայ կաթոլիկ վարդապետները քաղաքական ձգտումներով Պարսկաստան չեն մտել, որովհետև նրանք քաղաքական շահեր չունեն։ Ուրմիում եղել է, առայժմ նույնպես կա ասորի-կաթոլիկ հասարակություն, բայց նրանց կրոնավորները ոչ թե հայեր են, այլ եվրոպացիք լազարիստների կարգից։ Երևի «Գաղտնիք»—ի հեղինակը, ինքը Պարսկաատանում ապրելով, այնքան չի ուսումնասիրել երկիրը, որ Ուրմին շփոթել է Սպահանի հետ, որտեղ իրավ կա հայ—կաթոլիկ հասարակություն։— Թողնենք այդ, մեզ համար հետաքրքիր կետը պատանի Բեկնազարյանի ֆրանսերեն սովորելն էր բանտարկյալ վարդապետի մոտ, մի տարվա ընթացքում, այն ևս պարսկական դժոխային բանտում, որի դռները ոչ մի օտար մարդու առջև չեն բացվում։

Այժմ տեսնենք, թե ինչպես էր ապրում պատանի Բեկնազարյանը շահի պալատում։

«Շահի պալատում ամենից սիրականն ես էի։ Շահի երկու քույրերն, վրացի և պարսիկ աղախիններն սիրում էին զիս անհագ սիրով, փայփայում և գգվում։ Չեմ կարող չհիշել մի գլխավոր պարագա, այս է, միմյանցից թաքուն հայ կաթոլիկ վարժապետս (բանտում) քարոզում էր ինձ ընդունել Փափի գերիշխանությունը, պարսիկ վարժապետս՝ Մահմեդի լույս կրոնը և ս. Ալու իմամությունը, և վրացի աղախիններն՝ հունադավանությունը ևվրացիությունը։ Թեև

26 Րաֆֆ, երկերի հ. X