Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ ծիծաղելի է այն կետը, որ Ապրես Բեկնազարյանը, ապրելով Աղա-Մամադ-շահի պալատում և ծանոթ լինելով նրա բոլոր գաղտնիքների հետ, այնուամենայնիվ չգիտե ամենահասարակ անցքերը, նրա տոհմային պատմությունը: — Նա չգիտե, որ Աղա-Մամադ-շահի հայրը, Մամադ-Հուսեին-խանը մոտ 40 տարի առաջ սպանված էր (1795 թ.[1]), իսկ նրա մայրը նույնպես վաղուց վախճանված էր: Որեմն երկու քույրերը ով պիտի ծներ Աաղա-Մամադ-շահի համար, որ սիրեին Ապրես Բեկնազարյանին…

Եթե ընդունեք անգամ, որ պարսից այդ ներքինի թագավորը կականոց ուներ, բայց դարձյալ խիստ տարապայման կլիներ ընդունել, որ Ապրես Բեկնազարյանը ապրում էր նրա պալատում և դունել, որ Ապրես Բեկնազարյանը ապրում էր նրա պալատում և նրա կանանոցի հետ հարաբերություններ ուներ: Ապրես Բեկնազարյանը այդ ժամանակ անպատճառ 20 տարեկան կլիներ, իսկ այդ հասակում նրան կաանոցը ներս չէին թողնի. մանավանդ, որ նա քրիստոնյա էր և նրա ներկայությունը, ըստ պարսից կրոնի, կարող էր ամեն ինչ պղծել մահմեդական ընտանիքում, և ավելի, մոլեռանդ Աղա-Մամադ-շահի Ընտանիքում:

Զարմանալին այն, Աղա-Մամադ-շահը, որ Թիֆլիսից տարած 12.000 գերիներից մեծ մասը զանազան հրապույրների կամ մտրակի ուժով մահեդական դարձրեց, բայց Ապրես Բեկնազարյանի կրոնին չդիպավ: Եվ նրան ոչ միայն որպես քրիստոնյա սնուցանում էր յուր պալաու, այլ մինչև անգամ նպաստում էր նրա մեջ հայրենական կրոնի պահպանելուն:

«Ինչպես իմ բարերար շահն կարգադրած էր,— գրում է Ապրես Բեկնազարյանը,— ես ամեն շաբաթ երեկոյան և կյուրակի առավոտյան և կեսօրին, մեր եկեղեցին էի գնում, աղոթում և ուզած ժամանակս հաղորդվում և վերադառնում» (եր. 229):

Նա մինչև անգամ շահի պալատում շարունակում էր հայերենով պարապել:

«Բարձիթողի արած չէի և հայերենս, այլ ինչպես կանխավ պատվիրված էր ինձ հայրս` գիշերներն առանձնացած ժամանակներս կարգաւ կարդում էի Ս. Ավետարանս իբրև կրոնագիրք. Եղիսես` իբրև պատմագրություն ուսուցանող գիրք և Նարեկս` իբրև աղոթագիրք» (եր. 222):

  1. Չամչյանի «Պատմութիւն հայոց», Գ. հատ., եր.859