Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ բոլորը գուցե լավ կլիներ մի վեպի մեջ, բայց ոչ թե պատմության մեջ։ Երևում է, որ միամիտ Ապրես Բեկնազարյանը ոչ Աղա-Մամադ-շահին է տեսել, որ գիտենար, թե ինչե՜ր կատարվեցան այդ պալատում։ Եթե նա այնտեղ եղած լիներ, անպատճառ կտեսներ ուրիշ շատ հայ պատանիներ, որոնք Եղիշեն և Նարեկը ամեն գիշեր կարդում էին։ Նա կտեսներ Մանուչար խանին[1], Խոսրով խանին[2], Գիորգի խանին[3], և ուրիշ շատերին, որոնց ոչ միայն մահմեդականացրել էին, այլև ներքինացրել էին… Առանց ներքինի դարձնելու և առանց մահմեդական դարձնելու պարսից շահերը ոչ մի օտար մարդու թույլ չէին տալիս բնակվելու իրենց պալատում…

Ով որ փոքրիշատե ուսումնասիրել է Աղա֊ Մամադ֊-շահին, հարկավ ծանոթ կլինի նրա վերջին աստիճանի կրոնական մոլեռանդության հետ։ Նա մինչև անգամ բուն Պարսկաստանի, որի թագավորն էր ինքը, մի նահանգից հայ գերիներ էր տանում դեպի մյուսը` մահմեդականացնելու նպատակով[4]։ Ւսկ նրա Թիֆլիսից տարած ահագին յերևակաույթյան հետքերն անգամ չեն մնացել Պարսկաստանում։ Բայց ինչ է ասում այս գերիների մասին Ապրես Բեկնազարյանը.

  1. Մանուչար խանը Թիֆլիսի Էնիկոլոփյաների տոհմիցն էր:
  2. Խոսրով խանը Թիֆլիսի Տեր-Սամուելի որդին էր: Ղայթազման տոհմից:
  3. 3Գիորգի խանմը Մանուչարխան ի ազգականն էր, նույնպես Թիֆլիսեցի: Այդ երեք անձանց մասին, որ բարձր պաշտոնների և աստիճաների հասան Պարսկաստանում, կխոսվի հետևյալ գլխում:
  4. 1785 թվի հուլիս ամսի 23-ին Աղա-Մամադ շահը գերի վարեց Սպահանի նահանգի Փերիա կոչված գավառի հայ բնակիչներից շատերին, որոնք Շահ-Աբաս մեծի Պարսկաստան տարած գաղթաականներից էին: («Պատմություն Նոր-Ջուզայու», Ա. հատ., եր. 342-343): Հետևյալ տարին (1786թ.) Աղա- Մամադ - շահը մի նոր արշավանք կատարեց դեպի Սպահանի կողմերը: Այս անգամ Փերիա գավառի հայ բնակիչները երկյուղից ամևացան լեռներում, իսկ շահը հրամայեց իր զորքերին ավարի առնել նրանց անտեր մնացած գյուղերը:(«Պատմ. Նոր Ջուղայու», Ա. հատ եր. 347): 1787 թվին դարձրյալ արշավեց Աղա-Մամադ-շահը դեպի Սպահանի կողմերը ևայս անգամ գերի վարեց Հայոց Բուրվարի կոչված գավառի բնակիչներից շատերին, որոնք նույնպես Շահ-Աբաս մեծի տարած հայ գաղթականերից էին: Այդ գերիներին Աղա-Մամադ շահը բնակեցրեց Թեհրանի շրջակա գավառներում և գլխավորապես Սավայում: Մեծ մասը բռնությամբ մահմեդականացրին: («Պատմ. Նոր Ձուղայու», Ա.հատ, եր. 348-340)