Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղեր կան միայն, մի օրվա ճանապարհի հեռավորության վրա, որոնց բնակիչները ոչ թե թիֆլիսեցիներ են, այլ բնիկներ կամ ղարադաղցիք։ Թեհրանում նույնպես թիֆլիսեցի գաղթականներ չեն եղել և այժմ չկան։

Ուրեմն ի՞նչ եղան Աղա-֊Մամադ-շահի տարած գերիները:

Աղա-Մամադ-֊շահը նրանց մի մասը բնակեցրեց Մազանդարանում, որ յուր հայրենական երկիրն էր, մի մասը բնակեցրեց Կասպից ծովի հարավային գավառներում, մնացածներին տվեց Պարսկաստանի զանազան խորքերում, հեռու քրիստոնյա ազգաբնակություններից, որպեսզի հեշտ լիներ նրանց մահմեդականացնելը։

Այդ գլխում հիշված բոլոր օրինակներից, որ ես քաղել եմ «Գաղտնիք»-ից , ինքըստինքյան ծագում է մի հարց, մի՞թե Ապրես Բեկնազարյանը, որ այնքան մերձավոր էր Աղա-Մամադ-շահին, որ նրա պալատում էր ապրում, որ անձամբ ականատես և ներկա էր յուր ժամանակի անցքերին, — մի՞թե նա այսքան սխալներ կանել, եթե իրոք մի այսպիսի անձնավորություն գոյություն ունենար։

Այս սխալները Մակար վարդապետի սխալներն են։ Եթե նա փոքրիշատե ծանոթ լիներ պարսից կարգերի և սովորությունների հետ, եթե նա լավ ուսումնասիրած լիներ այդ ժամանակներում կատարված անցքերը, իհարկե իր ստեղծած պատմա գրին մոլորությունների մեջ չէր ձգի։

Հետևյալ գլխում ես ցույց կտամ ավելի խոշոր սխալներ հայր Բեկնազարյանի գործունեության մասին Պարսկաստաանում, իսկ այժմ չեմ կարող առանց նկատողության թողնել մի մեծ հակասություն, որ իսպառ ոչնչացնում է «Գաղտնիք»-ի մի զույգ հեղինակների գոյությունը և ցույց է տալիս, որ նրանց գրածները երևակայական առակաբանություն է, և ավելի ոչինչ։

Վերևում տեսանք, թե Բեկնազարյանները որտեղ բնակեցրին Աղա-Մամադ-շահի Պարսկաստան տարած հայ և վրացի գերիներին,— Թավրիզ քաղաքում, նրա շրջակա գյուղերում և Բրանում Բայց երևում է, որ «Գաղտնիք»֊-ի մի զույգ հեղինակները սաստիկ մոռացկոտ են, գրքի մի տեղում գրածը, մյոսս երեսում մոռանում են և նրա հակառակն են գրում։ նրանք «Գաղտնիք»-ի 169 երեսում Աղա-Մամադ֊-շահի վերառած հայ և վրացի