Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Երբ Թավրիզ հասանք[1], - շարունակում է որդի Բեկնազարյանը,- հայրս շահից զորավոր կարգեցավ և 10.000 սարվազ առնելով գնաց հերաթի և Ղանդահարի ապատամբությունները զսպելու...» Իսկ շահն հաղթական փառքով մտավ Թեհրան, ուր պարսից աթոռանիստ քաղաքն էր[2]:

«Հայրս վերադարձավ և պատմեց հռտևյալը.

«Սիրելի Ապրես, իսպառ նվաճեցինք Հերաթի և Ղանդահարի ապստամբությունները: Տեղական ապստամբ խաներն սպանվեցան և հաջորդեցին շահի հրամանով նոցա որդիքն: Շահն բավական մնաց իմ այս ծառայությամբ» (եր. 222): Նա կարծում է, որ Հերաթը և Ղանդահարը առանձին-առանձին երկրներ են, չգիտե, որ երկուսն էլ Աղվանստանի քաղաքներն են: Այդ թողենք:

Հետաքրականն այն է, թե ո՛րքան շուտ են կատարվում «Գաղտնիք»-ի մեջ գործերը: Հայրը գնաց, այն ևս 10.000 սարվազով (հետևակ զինվոր), նրանց որդիներին հաջորդ կարգեց, շահի շնորհակալությունն ստացավ և եկավ սիրելի Ապրեսին պատմեց-և այդ բոլորը կատարվում է մի քանի րոպեում:

«Գաղտնիք»-ի մեջ գործերը: Հայրը գնաց այն ևս 10.000 սարվազով (հետևակ զինվոր), հզոր Աղվաստանի ապաստամբությունները նվաճեց, տիրող խաներին սպանեց, նրանց որդիներին հաջորդ կարգեց, շահի շնորհակալությունն ստացավ և եկավ սիրելի Ապրեսին պատմեց-և այդ բոլորը կատարվում է մի քանի րոպեում:

«Գաղտնիք»-ի համար որպես շատ օրինակներ կտեսնենք աշխարհագրական տարածությունների և ժամանակների տարբերությունների և ժամանակների տարբերություններ չկան: Մարդիկ օդի մեջ են շրջում. մի վայրկյան կտեսնենք նրանց Թավրիզում, իսկ մի վայրկյանից հետո Հնդկաստանում: Մինչև Բեկնազայրանցը կգնար Աղվանաստանի ափստաբությունները կնվաճեր և վերադառնար, շահին արդեն սպանված կգտներ և այլևս նրա շնորհակալությունը չէր կարող ստանալ, որովհետև հիշյալ արշավանքից հետո շահը ապրես մեկ և կես տարի միայն: Այդ տեսանք նախորդ գլխում:

Բայց հարցը դրանում չէ: Մեզ համար հետաքրականն այն է, արդյոք տեղի ունեցե՞լ է մի այսպիսի արշավանք:

  1. «Գաղտնիք»-ը լիքն է անթիվ աշխարհագրական սխալներով: 172-173 երեսներում ասված է, որ թե իրանք` Բեկնազարյանները, ևթե շահը անցան Երասխը Խուդափիրինի կամրջով: Եթե այստեղից անցած լինեին, Թավրիզը չէին տեսնի:
  2. Պարսից աթոռանիստ քաղաքը Թեհրանո՞ւմ էր, թե Թեհրանն էր աթոռանիստ քաղաքը, - հայտնի չէ: Բեկնազարյանը չգիտե, որ Պարսից աթոռանիստ քաղաքը Սպահանն էր, իսկ Աղա-Մամադ-շահը և գխավորապես նրա հաջորդները դարձրին Թեհրանը նոր մայրաքաղաք