Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Սողանլու կոճված տեղից, մելիք Մեջլումի միջնորդությամբ գերիներից Տփխիս վերադարձան տասն և երկու հազար վրացի և հայ գերվածներ հանդերձ բոլոր եկեղեցական անոթներով և զարդերով» («Գաղտնիք», եր. 169):

«Շահն նվիրեց Մելիք-Մեջլումին մի առյուծադրոշմ շքանշան, երեկու ջորաբեռն ջխտանոց[1] արծաթ և երկիու քսակ ոսկի… նույն չափով և Ջավադ խանին» («Գաղտնիք», եր. 171):

«Բայց առաջին (Մելիք Մեջլումն) չընդունեց (դրամները), բոլոր ճըռերի[2], Շուշու Իբրահիմ խանի և նրչա կուսակիցների ջնջումը գերադաս համարելով,քանթե այդ դրամը, միայն ընդունեց շքանշանը, պատճառելով, թե ինքն բավական կլիներ միայն հռերի ջնջելովն և այն: Շահն ինքն անձամբ (այսինքն, որ շահն)

  1. «Ջխտանոցը», «Գաղտնիք»-ի ծանոթության մեջ բացատրված է «վրացոց թագավորների կտրած միաձույլ 40 կոպեկանոց դրամ: Վրաց թագավորների և ոչ մեկի ժամանակ այդ դրամը չկար: Երբ վրաց վերջին թագավորը` Գիորգին մահվան անկողնի մեջ էր, այդ միջոցին նրա Ս. Պետերբուրգ ուղարկած պատգամավորները, ի թիվս այլ պայմանների, առաջարկում էին ռուսաց արքունիքի և դրամ հատելու իրավունք ունենալ: Այդ առաջարկությունը չիրագործվեցավորովհետև Գրիգորին շուտով վախճանեցավ և նրա վրաց թագավորություը վերջացավ: («История войны и владычества русских на Кавказе». Н. Дубровиха, т. 111, 335-351). Հիշյալ դրամը թեև վրաց տառեր է կրում, բայց ռուսաց փող է և Թիֆլիսում հատանել սկսեցին 17805 թվին մինչև 1837 թվաքկանը, այսինքն` սկսյալ այն ժամանակից, երբ վրաց թագավորություրնը բոլորովին վերջացած էր և և Վրաստանը միացած էր Ռուսաստանի հետ: Իսկ Աղա- Մամադ-շահի արշավանքը և նրա Թիֆլիսը ավերակ դարձնելը տեղի ունեցավ ոչ թե Գիորգիի օրերում, այլ նրա նախորդ Հերակլի օրերում, երբ այդ դրամները ամենևին գոյություն չունեին: Ուրեմն որտեղի՞ց լցրեց շահը լուր ջորիների բեռները հիշյալ դրամներով... Ավելորդ չեմ համարում հիշել և այն, որ վրաց թագավորների ժամանակ, Թիֆլիսում եղած դրահամատության տունը որ գտնվում էր իշխան Բեհբութանների ձեռքում, - դա պասից հիմնարկություն էրչ ևպարսից դրամներ էին կտրում, որովհետև Վրաստանը իբրև պարսկական մի ավատական նահանգ իրավունք չուներ յուր սեփական դրոշմոր դրամ հատանելու: Այդ պարսից դրամները և այսօր կարելի է տեսնել Թիֆլիսի հնավաճառների կամ սառաֆների մոտ:
  2. «Ճըռ» բառը, որ խիստ հաճախ գործ է ածվում «Գաղտնիք»-ի մեջ և ամեն րոպե անտանելի կերպով ականջ է ծածկում, Մակար վարդապետը լուր ծանոթության մեջ թարգմանում է` «վայրենի, անպատուաստ պտղատու ծառ», իսկ փոխաբերական մտքով «կեղծ, շինծու, անհարազատ»: Բայց «ճըռ կամ ավելի ճիշտ աղղագրությամբ ջրո, թուրքերեն բառ է ջրոամք բայի արմատից կազմված և նշանակում է ճեղքվածք կմ հերձված: Այսպես կոչում էին Ղարաբաղի այն մելիքներին, որ բաժանված էին հարազատ մելիքների միաբանությունից և միացած էին նրանց թշնամի թուրք խաների հետ, որոնք բռնությամբ տիրապետել էին Շուշին և Ղարաբաղի մի մասը: