Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Բայց Մելիք-Մեջլումը այն աստիճանի հպարտ և անշահասեր մարդ էր, որ շահից ուրիշ ոչինչ չպահանջեց, միայն Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո խնդրեց նրա օգնությունը Շուշի բերդը նույնպես կործանել, Իբրահիմ խանին ոչնչացել և ավելի հաստատություն տալ Ղարաբաղի մելիքների», եր («Խամայի մելիքություններ», եր 186):

«Շահը հոժորեցավ ուղղակի գնալ Ղարաբաղ Շուշին գրավելու և Մելիք-Մեջլումի ցանկությունները կատարելու համար: Բայց դժբախտաբար այդ միջոցներում Ղանդահարի և Հերաթի կողմերում խռովությունները զսպելու համար»(«Խամսայի մել.», եր. 187): «Նա (շահն) հայտնեց Ջավադ խանին և Մելիք-Մեջլումին սպասել, խոստանալով, որ շուտով կվերադառնա: («Խամս. մել.», եր. 187): «Ջավադ խանը Մելիք-Մեջլումի հետ գնացին Գանձակ, իսկ շահը ուրիշ ճանապարհով դիմեց դեպի Պարսկաստան»: («Խամս. մել.», եր. 187):


անձամբ մասնակիցներ ճրռերի ջնջման գործին: (Գաղտնիք, եր. 172):

Եվ մինչդեռ հայ զորականաց սրտերը լցված ուրախությամբ և շահի տված խոստմամբ աճապարում էին Շուշի-հանկարծ շահն մի նամակ ստացավ Պարսկաստանից, որն հայտնում էր շահին, թե զորավոր ապստամբություններ երևան ելած էին Ղանդահարի և Հերաթի կողմերում: Հարկ էր Փութալի Պարսկաստան: («Գաղտնիք», եր. 170):

«Շահն հայտնեց Մելիքին (Մելիք-Մեջլումին), որ ինքըն ստիպված էր փութալ ի Պարսկաստան... և խոստացավ առաջիկա գարնան կրկին գալ գրավել Շուշին և կատարել յուր խոստումները»: («Գաղտնիք», եր. 171): «Շահն շնորհակալությամբ հանդերձ հրաժարական ողջույն տալով Մելիքին (Մելիք- Մեջլումին) և Ջավադ խանին հեռացավ Գանձակից»: («Գաղտնիք», եր. 172):

Վերևում գրած մի շարք զուգահեռական համեմատություններից պարզ երևում է, որ կամ «Խամսայի մելիքությունների» հեղինակը-ես-գողացել է «Գաղտնիք»-ի հեղինակըէ Աբրահամ Բեկնազարյանը, գողացել է «Խամսայի մելիքություններից»: