Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա ինչով. Մակար վարդապետը ցանկացել է յուր ստեղծած պատմագիրներին — հայր և որդի Բեկնազարյաններին— ուղարկել Պարսկաստան, որ նրանը աղբյուրի հենց մաքուր ակնից քաղեն բոլոր տեղեկությունները և արձանագրեն «Գաղտնիք»֊-ի մեջ: Այդ նպատակով նա որդի Բեկնազարյանին մտցրել է Աղա-֊Մամադ-֊շահի պալատը։ Այնտեղ նա պարսկերեն է սովորում, շահի գաղտնի նամակները, հրովարտակները, շրջաբերականներն է ընդօրինակում և, միևնույն ժամանակ, նրանց օրինակները մտցնում է «Գաղտնիք-»ի մեջ։ (Այդ տեսանք գլխում)։ Մնում է Բեկնազարյանը։ Մակար վարդապետը մտածել է դրա համար ևս մի նպատակահարմար պաշտոն գտնել։ Եվ կարգել է նրան զորապետ Աղա֊-Մամադ-֊շահի մոտ, որպեսզի նրա բոլոր զինվորական գործողությունների գաղտնիքները իմանա և նույնպես մտցնե «Գաղտնիք»-ի մեջ։ Բայց նրան պետք է մի որևէ գործ տալ, որի մեջ հայտնվի, նշանակություն ստանա։ Մակար վարդապետը «Խամսայի մելիքությունների» մեջ կարդացել է, թե ինչ որ Հերաթի և Ղանդահարի ապստամբություններ են եղել։ Եվ այդ զուտ ոսկու տեղ ընդունելով, իսկույն օգուտ է քաղել և Աբրահամ Բեկնագարյանին ուղարկել է Աղվանիստան, որ նույն ապստամբությունները զսպող հերոսը դառնա։

Այժմ, կարծեմ պարզ է, թե ո՜վ է գողը... Եթե ուրիշ ոչինչ չլիներ, Աղվանստանի երևակայական արշավանքն միայն բավական էր ցույց տալու «Գաղտնիք»-ի կեղծությունը։

Աղա-Մամադ-շահը այնքան զբաղված էր բուն Պարսկաստանի ներքին գործերով, և դեռևս այնքան շատ գործ ուներ տեղային խաների հետ, մինչև կարողանար բոլորին նվաճեր և ի մի ձուլել ամբողջ Պարսկաստանը, որ նա Պարսկաստանի սահմաններից դուրս աշխարհակալություններ անելու ոչ ժամանակ ուներ և ոչ ցանկություն:

Աղա-֊Մամադ֊-շահի օրերում Աղվանիստանը նույնքան և գուցե ավելի զորեղ մի իշխանություն էր, որքան Պարսկաստանը, և ամենևին կախում չուներ վերջինից, որ Աղա-Մամադ-շահը ստիպված լիներ կամ ինքը գնալ, կամ Աբրահամ Բեկնազարյանին ուղարկել տեղային ապստամբությունները զսպելու։

Դեռ շատ ժամանակ չէր անցել այն օրից (ընդ. 68 տարի), որ սեֆևիների գահի վրա, Սպահանում, նստում էին աղվանները Նադիր-շահի հզոր ձեռքը միայն կարողացավ մաքրել