Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միշտ առարկում էր պատճառաբանելով (ես շատ հարկավորություններ ունեմ քո) (հայր Բեկնազարյանի) ներկայության իմ Ղարաբաղում գործ դնելու նպատակներիս համար, իսկ շահական դիվանն քո որդի Ալլահվերդու (Ապրես Բեկնազարյանի) ներկայության, գաղտնի նամակներ գրելու և խորհրդապահության համար» (եր.245):

«Գաղտնիք»-ի գլխավոր հեղինակը-Ապրես Բեկնազարյանը, արդեն սկսեց մահմեդական անունով Ալլահվերդի կոչվիլ: Այդ անունը պետք է մտքումը պահել, որովհետև դրա մասին կխոսվի հետո:

Իսկ վերևի մթին տողերը պարզելու համար, ավելորդ չէր լինի հիշեցնել ընթերցողին իր հետազոտության Գ-րդ գլխի մի քանի տեղերը:

Մենք տեսամք, որ Բեկնազարյաններին բերեց Պարսկաստան Աղա-Մամադ-շահը: Մենք տեսանք, որ որդի Բեկնազարյանցի պարսկերեն սովորելը հիշյալ շահի պալատում տևեց մի տարի միայն: Իսկ նրա ֆրանսերեն սովորելը բանտարկյալ հայ-կաթոլիկ վարդապետից՝ նույնքան ժամանակ: Մենք ապացուցենք և այն, ու այդ բոլորը առակաբանություն է, որովհետև Ապրես Բենազարյանը ոչ շահի պալատում է եղել և ոչ պարսկերեն կամ ֆրանսերեն է սովորել:

Սպանվում է Աղա-Մամադ-շահը և գահակալում է ֆաթալի շահը:

Այժմ Ֆաթալի-շահը դիվանը կարոտություն ունի` մի տարվա մեջ պարսկերեն և ֆրանսերեն սովորած մի քսանամյա պատանում-Ապրես Բեկնազարյանին… (Մակար վարդապետը միշտ մոռանում է նրա հասակը): Շահական դիվանը հարկավորություն ունի նրա ներկայությանը՝ «գաղտնի նամակներ գրելու և խորհրդապահության համար»...Եվ այդ խոսքերը ո՞վ է ասում,-Աբաս Միրզան՝ Պարսկաստանի երևելի թագաժառանգը, որ յուր խորին աղաքագիտությամբ մատների վրա է խաղացնում յուր ժամանակի թե ռուսաց և թե եվրոպացոց ներկայացուցիչներին, և որի դռանը այդ ժամանակ վխտում էին ոչ միայն երկրի ամենատաղանդներով պարսիկ դպիրները, այլ շատ նշանավոր հայ և եվրոպացի ծառայողներ:

Բայց ի՞նչն է ստիպել Մակար վարդապետին այս տեսակ երեխայական միամտությամբ՝ յուր քսանամյա Ապրես Բեկնազարյանին մտցնել «շահական դիվանի» մեջ և պարսից