Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գաղտնիքները նրա ձեռքը տալ, — այդ հարցին կպատասխանի ինքը Ապրես Բեկնազարյանը։

Բերելով մի շարք Ննամակներ, որ Ֆաթալի-շահը ստացել է զանազան տեղերից, նա ավելացնում է:

Ցանկալի էր մեզ բոլոր նամակները նույնությամբ ար֊տագրել այստեղ («[Գաղտնիք»֊ի մեջ), բայց այդ բոլորովին անկարելի էր, վասնզի հարկ էր հատորներ կազմել մեծաթիվ քանակությամբ։ Դիվանական թղթոց կարգադրությունն, գաղտնի նամակաց պատասխաններն, շրջաբերականների գրություններն և արտաքին հարաբերական թղթակցություններն հափշտակում էին մեր ժամանակի ամենամեծ մասը։ Ահա պատճառներն, որոնց ստիպյալ մենք համառոտում ենք հաճախ թղթակցությունները, բայց ոչ սակավ։

Թողնում ենք հիշեցնել այն կասկածելի երկյուղը, որ պաշա֊րում էր զմեզ այսպիսի գաղտնի նամակները (որքա՞ն գործ է ածում գաղտնի բառը «Գաղտնիք»-֊ի մեջ), մանավանդ պարսկերենը արտագրելու կամ համառոտագրելու ժամանակ («Գաղտնիք»֊-ի մեջ մտցնելու համար)։ Եթե հայտնվեր մեր այդ գաղտնի ձեռնարկությունն Պարսից կառավարության` մահվան վտանգն պատրաատ էր մեզ համար նույն րոպեին: (եր. 275)։

Կարդալով այս տողերը, մարդ չգիտե` ծիծաղե՞ թե զարմանա։ Մի՞թե Ֆաթալի-շահը վեզիրներ-֊ վեքիլներ և այլ պաշտոնակատարներ չէ ունեցել, որ յուր կառավարության բոլոր թե ներքին և թե արտաքին գործերը հանձնել է մի որևէ Ապրես Բեկնա֊զարյանի ձեռքը։

Ֆաթալի-֊շահի օրերից շատ ժամանակ չի անցել. եթե մի այսպիսի անձնավորություն գոյություն ունենար, հարկավ չէր մոոացվիլ ոչ ժողովրդի հիշողությունից և ոչ պատմությունից։ Բավական է կարդալ «Խամսայի մելիքությունների» 347—357 երեսները, այնտեղ կարելի է գտնել Ֆաթալի-֊շահի և նրա հաջորդների օրերում, Պարսկաստանում հայտնի եղած, բոլոր հայազգի պաշտոնակալների անունները, որ երեսունից անցնում է։ Այդ անունների ցանկում ոչ Ապրես Բեկնազարյանի և ոչ նրա հոր անունը կա։

Եվ, վերջապես ինչպե՞ս եղավ, որ այդ մի զույգ հայր և որդի Բեկնազարյանները, որոնք պարսից երեք թագավորների` Աղա֊-Մամադ֊-շահի, Ֆաթալի-֊շահի, Մամադ-֊շահի և մի

27 Րաֆֆի. Երկերի ժողովածու, հ, X