Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոչված» (եր. 247)[1]։ Նրանք գիտեն և այն, որ Ղարաբաղից Պարսկաստան փոխադրված հայ գերյաց մեջ երևելի եղան հադրութեցի Հովսեփ Ներսիսյանցը և Փառուխ Ամիրխանյանցը, որոնք Աբաս Միրզայի հոգատարությամբ ստացան լավ կրթություն և պարսկերեն ուսում և մտան շահական դիվանատունն գրագրության պաշտոնով։ Սոքա հետզհետե այնպես կատարելագործեցին այդ մասնաճյուղը մինչև անգամ ստացան «Միրզա» տիտղոսը[2] որոնք կոչվեցան Միրզա Յուսուֆ և Միրզա Ֆարուխ (եր. 391)։

Այդ բոլորը գիտեն Բեկնազարյանները, որովհետև ամեն մի ղարաբաղցի գիտե, թե ո՛վ է Միրզա Ֆարուխը, կամ ով է Միրզա Յուսուֆը, գիտե մինչև անգամ Մակար վարդապետը, բայց այն անձիքը, որ իսկապես փառավոր տիտղոսներ ստացան, նրանց մասին տեղեկություն չունի Մակար վարդապետը, և այդ պատճառով նրանց անունները չեն մտնում «Գաղտնիք»—ի մեջ։ Ինչ որ Մակար վարդապետը չգիտե, այն չգիտեն և «Գաղտնիք»—ի մի զույգ հեղինակները…

Դիմենք փաստերին։

Վերևում արդեն հիշեցինք թե Բեկնազարյանների օրերում ինչ նշանավոր հայազգիներ կային Պարսկաստանում, և ինչ բարձր պաշտոններ էին վարում։ Եթե իսկապես Բեկնազարյանները նույնպիսի բարձր պաշտոններ էին վարում պարսից շահերի դռանը, որպիսին իրանք ցույց են տալիս «Գաղտնիք»—ի մեջ, այդ դեպքում շատ տարօրինակ պետք է համարել, որ նրանք մյուս հայազգի ծառայողների հետ հարաբերություններ չունենային և նրանց

  1. Այս տեսակ երևակայական անունները հեշտ է ստեղծել։ Բայց Բեկնազարյանները մի քանի տասնյակ տարիներ Պարսկաստանում ապրելով և պարսկական կրթություն ստանալով, դարձյալ չգիտեն, որ Քյաբա գնացող ուխտավորները «Քալբալայի» են կոչվում, որովհետև Քյաբան Մեքքայի սրբավայրն է, այնտեղ գնացող ուխտավորները կոչվում են Բաղդադի ուխտավորները, որտեղ դրված են նահատակված իմամների շիրիմները։
  2. Ամենահասարակ տեղեկությունների մեջ անգամ Բեկնազարյանները ցույց են տալիս իրենց խորին տգիտությունը։ Պարսից լեզվում «միրզա» բառը տիտղոս չէ, երբ նա անվան սկզբումն է դրվում, ասելով Միրզա—Ֆարուխ, հասկացվում է գրագիր Ֆարուխ. այսպես կոչվում են ամենահասարակ գրագիրները։ Բայց «միրզա» բառը տիտղոս է դառնում, երբ անվան վերջումն է դրվում, օրինակ Աբաս Միրզա, որ նշանակում է Աբաս իշխան։ Պարսից բոլոր արքայազները այս տիտղոսով են կոչվում, օրինակ Ջալալ միրզա, Ֆերուզ միրզա, Մելիք—Ղասում միրզա և այլն։