Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրինավոր ժառանգը հենց Մամադ-֊Միրզան էր, այսինքն` թագաժառանգ Աբաս-Միրզայի որդին, նախ` այն պատճառով, որ հանգուցյալ Ֆաթալի֊-շահը յուր կտակի մեջ նրան էր նշանակել գահակալ, երկրորդ, որ Պարսկաստանի թե ռուսաց և թե անգլիացոց ներկայացուցիչները նրան էին ճանաչում իբրև օրինավոր ժառանգ և ամեն կերպով աշխատում էին, որ հանգուցյալ թագավորի կտակը կատարված լինի։

Բայց «Գաղտնիք»-֊ի հեղինակը չգիտե, թե այդ ժամանակ գահակալության առթիվ ինչ խռովություններ ծագեցան Պարսկաստանում։ Եթե իրավ, նա մի որևէ պաշտոն էր վարում Ֆաթալի-շահի դռանը, այդ խռովությունները պետք է հետաքրքրեին նրան, մանավանդ այն պատճառով, որ հայ պաշտոնակալները այդ միջոցին մեծ դեր կատարեցին։

Ֆաթալի-շահը բազմացնելով յուր կանանց թիվը, բազմացրեց միևնույն ժամանակ յուր որդիների թիվը։ Դեռևս իր կենդանության ժամանակ նրանց Պարսկաստանի զանազան նահանգների փոխարքաներ կարգեց: Երբ վախճանվեցավ, որդիներից յուրաքանչյուրը աշխատում էր թափուր մնացած գահի ժառանգը ինքը լինել» Մի քանիսը իրենց կառավարության ներքո գտնվող նահանգներում իրանց թագավոր հրատարակեցին։ Միաժամանակ զանազան թագավորների անկարգություններից, երկիրը ընկավ կատարյալ անիշխանությունների մեջ։ Ներքին կռիվները, երկպառակությունը հուզման մեջ էին պահել ամբողջ Պարսկաստանը։ Ամեն կողմում տիրում էր արյունահեղություն և ասպատակություն։ Ամեն մի ժառանգ աշխատում էր կաշառքով և խոստումներով իրան թագավոր ճանաչել տալ։ Թեհրանում Ալի-շահ-Միրզան բաց արեց հոր հարուստ գանձերը և մի օրվա մեջ երկու միլիոն թուման բաժանեց զանազան ազդեցություն ունեցող անձիքների, որ իրան թագավոր ճանաչեն։ Պարսից ավագանին, Ռամազանի տոնին, հարցրեց նրան արքայական ծիրանին, նատեցրեց գահը և թագավոր հրատարակեց[1]:

Այդ անկարգությունների միջոցին օրինավոր թագաժառանգը, Մամադ֊-Միրզան գտնվում էր Թավրիզում, որտեղ վարում էրԱտրպատականի փոխարքայության պաշտոնը։ Ռուսաց անգլիացոց քաղաքականությունը սաստիկ մաքառման մեջ էր, յուրաքանչյուրը աշխատում էր, որ յուր միջամտությամբ ջանքերով թագաժառանգին գահ բարձրացնե, որ նրան պարտավորեցնել

  1. «Պատմություն պարսից», Մ, Դ. Թազիագյանցի, հատ. Ա, եր. 231—257: