Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց Թեհրանում գահի վրա արդեն բազմած էր Ալի-շահ-Միրզան։

Թագաժառանգին Թեհրան տանելու և ինքնակոչ թագավորին այնտեղից վանելու համար, ոչ բավական զինվորական ուժ կար և ոչ նյութական կարողություն։ Արքունի գանձարանը գրավել էր Ալի-շահ-Միրզան և իր կեղծ դիրքը պահպանելու համար շռայլաբար վատնում էր։

Պարսկաստանի ռուսաց դեսպանը` կոմս Սիմոնովիչը և անգլիացոց դեսպանը`սըր Ջոն Կամրըլ, այդ միջոցին Թավրիզումն էին գտնվում, թագաժառանգի մոտ։ Ռուսաց դեսպանը կամեցավ Անդրկովկասից 7000 զինվոր բերել տալ թագաժառանգին Թեհրան տանելու համար։ Բայց անգլիական ներկայացուցիչը խափանեց այդ ձեռնարկությունը։ Ատրպատականի պարսկական զորքերը շարժելու համար միջոցներ չկային։ Այդ ծախքը յուր վրա առեց անդչիական դեսպանը, այն պայմանով, որ պարսից զորքերի ընդհանուր հրամանատարը լինի մի անգլիացի զինվորական։ Առաջարկությունն րնդունվեցավ։ Պասմորը հրամանատար կարգվեցավ,իսկ սըր Հենրի Արթուր և Չի նշանակվեցան զորապետներ։ Այդ պատրաստությամբ թագաժառանգը Թավրիզից ճանապարհ ընկավ դեպի Թեհրան։ Նրա հետ էին ռուսաց Անգլիական դեսպանները: Դեռ երեք օրվա ճանապարհ մնում էր, մինչև կհասնեին պարսից աթոռանիստ քաղաքը, առաջինը, որ Թեհրանից յուր զորքերով դուրս եկավ թագաժառանգի առջև և ընգունեց նրան, — էր հայ ազգի Խոսրով խանի` «շիրը»` — առյուծը։ Հետո Ռաշտից յուր հեծելազորքով վրա հասավ «Մոհթամեդ-դովլան» — պետության նեցուկը։ Դա էր հայազգի Մանուչար խանը, որ յուր անբավ հարստությունը —80,000 թուման դրեց թագաժառանգի առջև, որովհետև նա իր սկզբնական ծախսերի համար անգամ բավական փող չուներ։

Թեև Ալի-շահ-Միրզան 20,000 զինվորներից բաղկացած մի զորախումբ ուղարկեց ընդդիմադրելու յուր ախոյանին, բայց նրանք տեսնելով թագաժառանգի ահարկու զորությունը, առանց պատերազմի անձնատուր եղան։ Նոր թագավորը խոստացավ ներել յուր հակառակորդներին։ Այդ ժամանակ անձնատուր եղավ և Ալի-շահ-Միրզան։ Նա ցած իջավ գահից և այն թագը, որ բռնությամբ հափշտակել էր ցանկանում, յուր ձեռքով տարավ դրեց արքունի գանձարանը, և խոնարհեցավ ճակատագրի առջև[1]

  1. Պաամաւթյուն պարսից, Մ. Դ. Թաղիադյանցի, Ա հատ., եր. 246—257