Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարաբախտ ժամանակ էր 1828 թվականը Պարսկաստանի համար, արդյոք Արա-Միրզան ժամանակ ունե՞ր Աբրահամ Բեկնազարյանի թաղման հանդեսներով զբաղվելու, երբ նույնիսկ Պարսկաստան մահվան տագնապների մեջ էր, երբ նույնիսկ Պարսկաստանը մոտ էր յուր գերեզմանին…

Այդ այն ժամանակն էր, որ Աբաս-Միրզայի սիրելի զորքերը խորտակվել էին Պասկևիչի առջև, իսկ ռուսաց հաղթական զորքերը գրավել էին Ատրպատականի հայաբնակ գավառները։ Այդ այն ժամանակն էր, որ Թավրիզը, Աբաս-Միրզայի աթոռանիստ քաղաքը, նույնպես գրավված էր ռուսաց զորքերով։ Այդ այն ժամանակն էր, որ դոխուրղանյան և ապա թուրքմանչայի դաշնագրություններից հետո, Աբաս-Միրզայի և Պասկևիչի մեջ, Պարսկաստանը կորցնում էր յուր անդրկովկասյան գավառները, Երասխը դառնում էր սահմանագիծ, և Պարսկաստանը ենթարկված էր քսան միլիոն ղըռան պատերազմական տուգանքի։ Եվ վերջապես, այդ այն ժամանակն էր, որ Պարսկաստանը կորցնելով յուր ամենաբարեբեր երկրները, կորցնում էր միևնույն ժամանակ յուր ժողովրդի մի արդյունավոր մասը — հայերին։ Ղազարոս Լազարյանը ամենայն փութաջանությամբ Պարսկաստանի հայ գաղթականների ստվար խումբերը անց էր կացնում դեպի Երասխի մյուս կողմը, ռուսաց հողի վրա, և հայերի գաղթ ականությունը ավելի հոգսեր էր պատճառում Աբաս-Միրզային, քան թե պարսկական երկրների կորուստը։ Այդ խառնաշփոթ տագնապալի Ժամանակներում, որ տևեց երկու տարի (1827—1828), ծիծաղելի և ավելի քան ծիծաղելի կլիներ մտածել, թե Ֆաթալի-շահը զբաղված էր մի որևէ Աբրահամ Բեկնազարյանի հիվանդությունով, իսկ Աբաս-Միրզան` նրա թաղման հանդեսով… քանի որ նրանք շա՛տ և շա՛տ ուրիշ վերքեր ունեին դարմանելու…

Ես Թավիրզը շատ անգամ եմ տեսել, իսկ վերջին ժամանակներում, երկու տարի շարունակ, տեղային հայոց դպրոցում վարժապետության պաշտոն էի վարում։ Եկեղեցին կից էր դպրոցին։ Շատ անգամ հետաքրքրվել եմ այդ եկեղեցու գավթում դրած գերեզմաններով, որոնց թվում գտնվում է և իմ հարազատը… Այնտեղ ես գտա Մեսրոպ Թաղիադյանցի կնոջ գերեզմանը` յուր մարմարինի շիրիմով և անբախտ բանաստեղծի սրտառաչ տապանագրով։ Այստեղ դրած են և շատ եվրոպացիների գերեզմաններ, զանազան ազգություններից, որոնք առանձին գերեզմանատուն չունենալով, եկեղեցու զավթումն են թաղված։ Բայց Աբրահամ