Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց կրոնափոխությունը կարող է ծածկել և յուր նպատակներին ծառայեցնել,— մեկին` Աղա-Իրրահիմ- ներքինիին, անկան մոտավորության համար դարձրել է Աբրահամ Բեկնազարյան, իսկ մյուսին` Ալլահվերդի-բեկին` դարձրել է նրա որդի Ապրես Բեկնազարյանը Մեկը «Գաղտնիք»-ի սկսողն է, իսկ մյուսը նրա շարունակողը և վերջացնողը։

Բերենք «Գաղտնիք»-ի վկայությունը։

«Մի օր հայրս ներկայացավ շահին,— գրում է որդի Բեկնազարյանը,— և հրաժեշտ տվավ զինվորական ծաոայությունից, պատճառաբանելով թե ինքն արդեն ծերացած էր և պետք ուներ հանգստանալու։ Ֆաթալի շահն նախ շնորհակալություն հայտնեց հորս, սորա պարսից մատուցած ծառայությունների համար, ապա նշանակեց ցմահ բավարար թոշակ և ապա սույն խոսքերով ներքինապատություն հանձնեց հորս։ «Հաճախ անկարգություններ են ծագում մեր անպիտան ներքինաց և կանանց մեջ, վասն որոյ մենք ցանկանում ենք քեզ նման մի ազգու մարդ ներքինապետ ունենալ, որով կդադարին ամեն անկարգություն և խռովություն։ Մեր օրինաց նկատմամբ ներքինապետությունն մեծ և պատվավոր պաշտոն է, քանզի շահական ներքին պատվո հսկողությունն է և հավատարմապահությունն։ Նույնպես մեր օրենքն արգիլում է վստահել այդ պաշտոնն չներքինացած մարդո, բայց որովհետև ժամանակն արդեն ձեզ ներքինացրած է. մենք այնպես կհռչակենք, որ մենք նախ ձեզ ներքինացնել տված և ապա ձեզ հանձնած ենք այս պաշտոնը» (եր. 309)։

Այդ քաղվածքի մեջ երկու նկատողության արժանի կետ կա, առաջինը, որ Մակար վարդապետը թաքցնում է Աբրահամ Բեկնազարյանի մահմեդականություն ընդունելը և դրա վրայով լռությամբ է անցնում, երկրորդ, որ թաքցնում է նրա ներքինիանալն, այսինքն` խզվիլն։ Առանց այդ երկու պայմանների, որ օրենքի նշանակություն ունին պարսից պալատում, անկարելի է ներքինի կամ ներքինապետ լինել և շահի պալատը մտնել, որքան և ծեր լիներ մի մարդ:

Բայց Մակար վարդապետը ստիպում է Ֆաթալի-շահին, հակառակ յուր կրոնի և պարսից արքունի ավանդական օրենքների, մի խոշոր սուտ հրատարակել. Մենք այնպես հռչակ ենք, որ մենք նախ ձեզ ներքինացնել տված և ապա ձեզ հանձնած ենք այս