Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքնըստինքյան ոչնչանում են և դրանք մնում են միայն իբրև Մակար վարդապետի երևակայության ողորմելի արգասիք…

Կրկնում եմ, Աբրահամ Բեկնազարյանի և Ֆաթալի-շահի կանանոցի Աղա-Իբրահիմ ներքինի միևնույն անձնավորություններ լինելը միանգամայն տակնուվրա է անում «Գաղտնիք»-ի ամբողջ շինվածքը և նրա ամբողջ բովանդակությունը դարձնում է բոլորովին կեղծ և առասպելական հորինվածք։ Ես զարմանում եմ, թե ինչպես Մակար վարդապետը չէ նկատել, և իրան թույլ է տվել մի այսպիսի անհամեմատ խոշոր հակասություն։

Աղա-Իբրահիմ ներքինին մանկությունից Պարսկաստան տարած, կրոնը փոխած, մի մոլեռանդ մահմեդական էր, թեև ծագումով հայ։ Նա իրան բոլորովին հեռու էր պահում հայերից, և մեռավ մահմեդականության մեջ, մարմինը տարվեցավ Քալբալա։

Իսկ Աբրահամ Բեկնազարյանը «Գաղտնիք»-ի մեջ ներկայացնում է իբրև մի քաջ հերոս, որ պատերազմում է յուր հայրենիքի փրկության համար, որ աշխատում է վերականգնել Ղարաբաղի ընկած մելիքությունները, որ գրում է ժամանակի պատմությունը, որպեսզի իբրև խրատ թողնե ապագա սերունդներին,— և հանկարծ դուրս է գալիս, որ այդ երևելի ազգասերը ուրիշ ոչ ոք չէ, եթե ոչ մի թշվառ մահմեդականացրած ներքինի Ֆաթալի-շահի կանանոցում, որի համար ոչ հայոց ազգ կա, ոչ հայոց հայրենիք…

Մակար վարդապետը այնքան մոռանում է իրան, որ այդ մահմեդական ներքինիի մարմինը տանում է թաղել տալիս Թավրիզի հայոց եկեղեցու գավթում և մինչև անգամ Աբաս-Միրզային, Պարսկաստանի թագաժառանգին, հրավիրում է թաղման հանդեսին ներկա լինել… Ո՞վ թույլ կտար։ Մի հայ, որ կրոնը փոխել է, եթե տեսնելիս լինեն նրան մի այլ հայի հետ խոսելիս, կամ հայի տունը մտնելիս, իսկույն մահմեդականները կքարկոծեն, ուր մնաց որ նրա մարմինը թույլ տային հայոց եկեղեցու գավթում թաղելու:

Այդ բոլորը` թե Աբրահամ Բեկնազարյանին Ֆաթալ-շահի կանանոցում իբրև քրիստոնյա պահելը և թե նրա մարմինը հայոց եկեղեցու զավթում թաղել տալը,— ես վերաբերում եմ Մակար վարդապետի, որպես կրոնավորի, քրիստոնեական ջերմեռանդությանը, բայց այդ տեսակ ջերմեռանդություններ պատմության համար ոչինչ նշանակություն չունեն։

Նույն ջերմեռանդությունը Մակար վարդապետը գործ է դնում և Աբրահամ Բեկնազարյանի որդի Ապրեսի վերաբերությամբ և