Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան Երուսաղեմ է ուղարկում… բայց իսկույն կտեսնենք, որ նրա մարմինը նույնպես յուր հոր նման թաղվեցավ Քալբալայում, Ապրես Բեկնազարյանը, «Գաղտնիք»-ի շարունակողը և վերջացնող հեղինակը, և յուր աշխատությունը 1881 թվին Մակար վարպապետին հանձնող հեղինակը, հանկարծ միևնույն գրքում ներկայանում է Ալլահվերդի կամ Ալլահվերդի-բեկ անունով։

Չմոռանամ ասել, որ հայրս կոչվում էր Իբրահիմ-Աղա, իսկ ես կոչվում էի Միրզա-Ալլահ վերդի, սակայն հաճախ գործածական էր՛ և իմ նախկին «Ալլահվերդի-բեկ» անունը (եր. 312)։

Ո՞րտեղից ստացավ նա այդ մահմեդական անունը և ինչո՞ւ:

Այդ հարցին կպատսոսխանե ինքը, Ապրես Բեկնազարյանը.

«Ւսկույն (Աղա-Մամադ-շահն) զիս որդեգրելով, ասաց.— Սիրուն և անմեղ փոքրիկ, դու այդ մանկական հասակում ցանկացած ես շահը տեսնել Աղա-Մամադ-շահն այնքան ապաշնորհ չի լինիր, որ քո այդ ազնիվ փափագն ըստ արժանավույն գնահատել չգիտենա։ Դու այնուհետև Աղա-Մամադ-շահի հոգեկիր որդին ես, բայց այն պայմանաւ, որ դու անխախտ պապենական հավատը և. լեզուն» Հետո իմ Ապրես անունը է Ալլահվերդի» փոխեց, իբր թե ինքն ներքինի և անզավակ գոլով` աստված պարգևեց իրեն մի որդի Աստվածատուր անվամբ»[1](եր. 136)։

Մակար վարդապետը այնպես թեթև կերպով է վերաբերվում պատմական փաստերին, կարծելով թե ինչպես ինքը ցանկանում է, այնպես ևս կարող է լինել։

Աղա-Մամադ-շահը, պարսից ներկա Ղաջարյան տոհմի թագավորության հիմնադիրը, որովհետև ինքը զավակ չունի, որդեգրում է մի խնածախցի հայ տղայի, որ յուր գահի ժառանգը լինի,— այն ևս այն պայմանով, որ նա «անխախտ պահե յուր պապենական հավատը և լեզուն»… Պարսից գահի վրա քրիստոնյա թագավոր… Այդ տեսակ երագների վրա մտածելն անգամ հիմարություն կլիներ:

Աղա-Մամադ-շահը, իրավ է զավակ չուներ, բայց նա արդեն

28 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. X

  1. Ալլահվերդի թուրքերեն նշանակում է Աստվածատուր, Աղա-Մամադ-շահը պարսկերեն էր խոսում, նա թուրքերեն չգիտեր, եթե ցանկանար Աստվածատուր անվանը հոմանիշ մի անուն տալ Ապրես Բեկնազարյանին, նրան Խուգա-գաս, կկոչեր և ոչ Ալահվերդի: