Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որդեգրել էր յուր եղբոր որդի Բաբա-խանին, որ նրանից հետո թագավոր դարձավ Ֆաթալի-շահի անունով: Այլևս ի՞նչ պետք ուներ Ապրես Բեկնազարյանին…

Բայց չնաելով Աղա-Մամադ-շահի ցանկությանը (կամենում եմ ասել Մակար վարդապետի ցանկությանը), փոքրիկ Ապրեսը անխախտ չպահեց յուր «պապենական հավատը և լեզուն»: Այն օրից, որ տրվեցավ նրան Ալլահվերդի անունը, հենց այն օրից թլպատություն ընդունեց…

Մակար վարդապետը յուր Ալլահվերդի-բեկին նույնացրել է «Խամսայի մելիքությունների» (350 եր.) Ալլահվերդի-բեկի հետ, օգուտ քաղելով միայն այն հանգամանքից, որ երկուսն էլ ղարաբաղցի հայեր են: Ի՞նչու:

Նրա համար, որ «Խամսայի մելիքությունների» Ալլահվերդի բեկը Մամադ-շահի «մոհրդարն» է, այսինքն` կնքապահն է, շահի դիվանից որքան հրովարտակներ դուրս գալու լինեն, նա պետք է կարդա, արքայական կնիքով կնքե, հետո թագավորի ստորագրությանը ներկայացնե: Իսկ մի այսպիսի մարդ Մակար վարդապետին պետք էր, որ նույն հրովարտակների «գաղտնիք»-ը մտցնե «Գաղտնիք»-ի մեջ…

Հարցնող լինի, թե ի՞նչ գաղտնիքներ դուրս բերեց Ալլահվերդին-բեկը շահի դիվանից, որոնք մեզ հայտնի չէին մինչև «Գաղտնիք»-ի լույս տեսնելը: Այդ թողենք:

Միայն կարևոր ենք համարում նկատել, որ այն բոլոր ջանքներով, որով Մակար վադապետը աշխատել է յուր Ալլահվերդի-բեկին զանազան ոլոր-մոլոր ճանապարհներով մտցնել շահի դիվանի մեջ, —դրանից քչ միայն որևէ իրական օգուտ չէ քաղել, այլ իրան դրել է անխուսափելի հակասությունների մեջ:

Ահա ինչու:

Մամադ-շահի կնքապահ Ալլավերդի-բեկը մանկությունից Պարսկաստան տարած և մահմեդականությունն ընդունած մի գերի էր նա ունեցել էր որպես հայությունը, նույնպես և հայոց կրոնը: Նա հայերեն գրել-կարդալ անգամ չգիտեր: Ուրեմն, ի՞նչպես հեղինակեց «Գաղտնիք»-ը:

Եվ վերջապես, նա ապրեց որպես մի մոլեռանդ մահմեդական, հոգով և սրտով, և մեռավ, որպես մահմեդական: 1847 թվցին նրա մարմինը տարվեցավ Քալբալա և թաղվեցավ իմամների սուրբ հողի մեջ:

Եվ ահա նոր հրաշք: