Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ. «Ոչ Իբրահիմ—խանը իրավունք ունի «քաջերից» և նոցա `հետագաներից պահանջել տուրք կամ գլխահարկ կամ տասնորդ, ոչ այս խանի հետագաներն, եթե կլինեն…»:

(Ղարաբաղի տիրապետողը հույս չունի, որ ինքը հետագաներ կունենա և այդ գրում է պայմանի մեջ…)։

Դ. «Ոչ ոք իրավունք կունենա պահանջել այս «քաջերից» ոչ զորք և ոչ զորադրամ։

Ե. «Միայն թե այդ «քաջերն» բնավ չմասնակցեին մելիքների պատերազմներին և զինվեին ընդդեմ խանին» (եր. 117—118)։

Այդ «քաջերը» իբրև թե Ջրաբերդի Մելիք—Ադամի զինվորներն են եղել և խանը նրանց կաշառելով գաղթեցրել է Ջրաբերդից[1]։

Իսկ Ջրաբերդի իշխող Մելիք—Ադամը հաճություն է տալիս նրանց տեղափոխությանը, հավատացած լինելով, որ «քաջերը» դարձյալ յուր օգտին կծառայեն։ «Քաջերը» ևս իրենց կողմից հանձն են առնում այդ երկերեսանի դերը, մի կողմից խաբել միամիտ Իբրահիմ—խանին (շա՜տ միամիտ էր…) և վայելել նրա առատ բարիքները, իսկ մյուս կողմից, նպաստել հայոց մելիքների շահերին և այլն (եր. 118)։

Բանը շինվեցավ։

Ղարաբաղի մելիքությունները ոչնչացնող Իբրահիմ—խանը, ուր գոռոզությամբ մի կողմից եղջյուր էր ածում ռուսաց զորության դեմ, մյուս կողմից՝ պարսից շահերի դեմ,— այն աստիճան տկարանում է մի քանի գյուղացիների առջև, և այն աստիճան հիմարանում է, որ Մակար վարդապետի շնորհիվ մի այսպիսի պայման է կապում «քաջերի» հետ։ Ինչ կարոտություն ուներ նա

  1. Գոնե Նոր Խնածախ անունը պետք է փոքրիշատե զսպեր Մակար վարդապետի վստահությունը՝ պատմությունը այսպես համարձակ կերպով զեղծելու մեջ: Եթե այդ գյուղը նոր Խնածախ է, ուրեմն այն եղել է և հին Խնածախ: Որպես ղարաբաղցի, անկարելի է, որ Մակար վարդապետին հայտնի չլիներ, որ հին Խնածախը գտնվում է Զանգեզուրի գավառում, որ և կոչվում է Քշաաղի Խնածախ, և որը Մելիք—Հայկազյանների գյուղն էր: Այստեղից գաղթեցին Մակար վարդապետի հայրենակիցները և հիմնեցին Նոր Խնածախը, պահպանելով իրենց գյուղի նախկին անունը։ Ուրեմն, ի՞նչպես կարող էին լինել նրանք Ջրաբերդի գավառի գաղթածներ, կամ այդ գավառի տիրապետող Մեյիք—Ադամի զինվորներ։ Թե Ղարաբաղում, թե Ղափանում և թե Սիսիանում շատ կան նույնանուն գյուղեր, որ զանազան պատմական հանգամանքների պատճառով մեկ գավառից գաղթել են դեպի մյուսը, նոր գյուղ և հիմնել և իրենց հին գյուղի անունով են կոչել