Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տուգանք դրեց Պարսկաստանի վրա, երթ տեղափոխում էր այդ գաղթականները։ Եվ այդ գումարի մի մասը արդեն ստացել էր: Այնուամենայնիվ 14.000 ոսկին շատ էր գտնում 8249 ընտանիքի տեղափոխության համար, այն ևս Պարսկաստանից Անդրկովկաս: Որքա՜ն հեռավորություն: Իսկ Իբրահիմ-խանը յուր բոլոր՛ չքավորությամբ, Ջրաբերդից մինչև Խաչեն (մի օրվա ճանապարհ) 120 ընտանիք գաղթեցնելու համար ծախսում է 36.000 պարսկական ոսկի,— 126.000 ռուբլի.. Ստախոսությունը, եթե փոքր-֊ինչ չափավոր լիներ, այդքան զզվելի չէր լինի:

Երբ Իբրահիմ-խանը մտավ ռուսաց հպատակության ներքո, Քուրակ-չայի դաշնագրից հետո, իշ. Ցիցիանովի հետ (1805 թիվ), նա խոստացավ ամբողջ Ղարաբաղից իբրև հարկ վճարել ռուսներին 8000 ոսկի միայն։ Վերջը այդ գումարը վճարեյ չկարողացավ, խոստացավ ձիաներ տալ, այն ևս տալ չկարողացավ։ Իսկ 1770 թվին որտեղի՞ց ուներ Իբրահիմ-խանը այնքան ոսկիներ, որ տար Մակար վարդապետի հայրենակիցներին և ինչո՞ւ համար…

Թե այսպես, թե այնպես Խնածախը հիմնվում է։ Այդ գյուղը որպես վերևում հիշեցի, թե Մակար վարդապետի և թե «Գաղտնիք»-ի հեղինակ հայր և որդի Բեկնազարյանների ծննդավայրն է։ Խնածախի հիմնվելուց 25 տարի հետո (1795 թիվ) Աղա-Մամադ-շահը պաշարում է Շուշի բերդը, որը հիշյալ գյուղից 2 ժամվա հեռավորության վրա է։ Այդ միջոցին դուրս են դալիս մի խումբ խնածախցի «քսսեր» և հրաշքներ են գործում։ Հետաքրքիր են այդ «քարերի» անունները։ Այդ պատճառով ես ավելորդ չեմ համարում անունները մի առ մի հիշել, որովհետև հենց անուն֊ների մեջ է նրանց քաջության նշանաբանը։

1. Խումբի գլխավորը, նույն ինքը «Գաղտնիք»-ի հեղինակ Աբ֊րսւհամ Բեկնազարյանն է։ Նա կոչվում է Ազրայել-Իբրահիմ[1], հետո յուր անհամեմատ քաջագործությունների համար կոչվեցավ

  1. Բոլոր անունների և մականունների մեջ Մակար վարդապետը միայն 10 անուն է բացատրում, բայց ես չհետևեցի նրա բացատրություններին, որովհետև ինքն ևս չգիտե յուր հնարած մականունների իսկական նշանակությունը: Ես բոլոր անունների ուղղագրությունը թողեցի նույն ձևով, որպես գրել է Մակար վարդապետը։ Հայր սուրբը Տաճկաստանում ստացած լինելով յուր կրթությունը և երկար ժամանակ այնտեղ մնալով, գործ է ածում Տաճկաստանի հայերի ուղղագրությունը բ-֊ի տեղ պ, դ-ի տեղ տ, ջ-ի տեղ ճ, ևն: Դա արդեն պարզ նշան է, որ «Գաղսանիք»-ը գրել Է Մակար վարդապետը և ոչ Բեկնազարյանները, որոնք հարկավ տաճկահայոց սխալ հնչյուններին կամ ուղղագրությանը չէին հետևի.