Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրաշագործ Ազրայել (եր. 162): Ազրայել կոչվում է արաբացոց հոգեառ հրեշտակը: Դա անգութ, կոտորող ու ոչնչացնող մի ուժ է: Գոնե յուր անվան վեաբերությաբ պետք էր, որ «Գաղտնիք»-ի հեղինակը փոքր-ինչ համեստ լիներ:

2 «Գյուլ-Ուհան», նշանակում է Գայլ Օհան: Դա այն հատկություններն ունի, որ աչքերը գայլի նման գիշերվա մութի մեջ տեսնում են, գայլի նման որնում է և յուր ընկերներին զանազան ազդարարություններ անում, իսկ կռիվներին միջոցին գայլի նման լափում է թշնամուն (եր.63):

3 Ասլան-Մանուչար, նշանակում է Առյուծ-Մանուչար: «Սա ունի առյուծի հատուկ վեհանձնություն, աներկյուղ սիրտ, լայնալանջ կուրծք, աննահանջելի հարձակումն, անդիմադրելի ուժգնուություն, չափազանց ուժ» և այլն (եր.66, 67):

4«Շիր-Նասիբ», նշանակում է առյուծ-Նասիբ:

5.«Պեպյուռ-Մախմուր», «բաբը»—պարսկերեն նշանակում է վագր, իսկ Մախմուր անուն է:

Ուշադրություն դարձրեք երկուսից մինչև 5-րդ մականուների վրա,- գայլ, առյուծ է վագր-գազաններից առնված են ամենակատաղիները:

6. «Օշափ-Բաղդասար», նշանակում է վիշապ Բաղդասար: Վիշապների նման նա սարսափ է ձգում թշնամիների վրա և վիշապների նման նա սարսափ է ձգում թշնամիների վրա և վիշապների նման կլանում է նրանց բազմությունը (եր. 66):

7. «Աժդահա-Անտրի», նշանակում է Աժդահակ կամ Վիշապ-Անդրեաս: «Այս բարձրահասակ, հաղթանդամ, ուժեղ և արիասիրտ տղամարդը» վիշապի կլանող հատկություններն ունի, թշնամու ամբողջ գունդերը վիշապի նման անհետացնում է (եր. 67):

8. «Շահմար-Ղաւալ»: Շահմար նշանակում է օձերի թագավոր. հեքիաթների մեջ այդ հրեշը յուր հայացքով անգամ թունավորել կարող է: Իսկ «ղաւալ» անուն է, թեև թմբուկ բառի նշանակությունն ևս ունի (եր.70):

Ուշադրություն դարձրեք 6-ից մինչև 8-րդ նույնաշան երեք մականուների վրա, որոնք հսկա օձեր կամ օձերի թագավորներ են ներկայացնում:

9. «Փիլ-Առուշան», նշանակում է փիղ-Րովշան: — Րովշան պարսկական անուն է: «Փիղ» մականունը ստացել է այդ հսկան յուր փղային ուժի պատչառով (եր.70):

10. «Նեառ-Եղիազար»: — «Նառ» պարսկերեն արու է նշանակում: «Նառ» կոչվում են և արու ուղտերը, իսկ ժողովրդի