Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդկային մսով: Իսկ Առստամ Ֆրիդովսու Ռոստամ հերոսի աղավաղված անունն է:

17. «Փեհլուան-Սագի», նշանակում է հսկա Սարգիս: Ուշադրություն դարձրեք 16-ից մինչև 17-րդ մականունների վրա, հսկաների և ճիվաղների անուններն ևս բայց չեն թողնված:

18. «Քյարվանղռան-Բրուտ», քարվանղռան, նշանակում է քարավան կոտորող, ավազակ, հուղկահար: Դա արհեստովբրուտ է, իսկական անունը թյունի (Հարություն) է: «Սա ունի պարթևական հասակ, տրդատյան ուժ և ահարկու տեսք»: Մի անգամ բոլորովին միայնակ կոտորեց նա Իբրհամի-խանի 150 զինյալ թուրքերին, որ քարավանի պատրվակով ուղարկել էր խանը նրան սպանելու: Եվ երևակայեցեք Բրուտը առանց զենքի կատարեց այդ մեծ կոտորածը, որվհետև այդ միջոցին գնացել էր նա Կուր գետից ձուկ որսալու (եր. 64):

19. «Թուլի-Արզուման»,-«թուլի» նշ. ավազակ, հուղկահար, ասպատակող:

20.«Բասար-կեչեր-Գյափի»-«Բասար-գեչար» թուրքերեն նշանակում է կոխ տվող և անցնող,-իսկ Գյափի՝ կրճատված Գաբրիել անունն է:

21.«Զափար-Սարասար» նշանակում է կկտորե գլխից ցգըլուխ, այսիքը՝ ծայրեիծայր: Դա թշնամու որ կողմի վրա և հարձակվում է ծայրիծայը կոտորում է: Իսկ թշնամու հարձակումները սանձահարելու պաճառով կոչվում է նաև «Ջլով», որ նշանակում է սանձ (եր.6, 65):

Ուշադրություն դարձրեք 18-ից մինջև 20-րդ մականունների վրա, բոլորը նույն իմաստն ունեցող ավազակների ու ասպատակների անուններ են:

22. «Քյանդխուտա-Խաչատուր», նշանակում է տանուտեր Խաչատուր:

23. «Զարպազան. Յուղուրլու», նշանակում է Բախտավոր-թնդանոթ: Դա թնդանոթի նման ռմբակոծում է թշնամու գունդերը, յուր ամբողջ կյանքում միշտ հաղթել է և երբեք չի հաղթվել, այդ պատճառով և վայելում էր և «Քաջահաղթ» մականունը (եր. 67, 68):

24. «Սենկիար-Ասրի», նշանակում է Պատնեշ-Իսրայել: ինչպես պատնեշը պատերազմի ժամանակ մի զորավոր թումբ կամ ամբարտակ է թշնամու առջև, նույնպես է և այդ Իսրայելը: