Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուշադրություն դարձրեք 23 և 24—րդ մականունների վրա,— մեկը թնդանոթ է, մյուսը պատնեշ այդ թնդանոթի դեմ…

25. «Ուզուն—ղլիճ—սայի», Ուզուն ղլիճ թուրքերեն նշանակում է երկայնասուր, այսինքն՝ երկար սուր կրող։ Իսկ սայի աղավաղված Եսայի անունն է։

26.«Պատման—ղլին—Մարտի» «Բաթման» թուրքերեն մի ծանրություն կարծես հավասար պետք է լինի ռուսաց պուդին։ Իսկ Բաթման—ղլիճ նշանակում է մի բաթմանի ծանրությամբ սուր կրող։ «Մարտի» կրճատված Մարտիրոս անունն է։

27.— «Պատման—թոփուզ—Թեոս», նշանակում է մի բաթմանի ծանրությամբ լախտ կրող Թադեոս։

28. «Թոփուզ—աշղ—Ղարա». «Թոփուզ» Նշանակում է գլխին գնդաձև գլխարկ ունեցող լախտ, որ հին ժամանակներում գործ էին ածում որպես զենք, իսկ «աշղ—ղարա», նշան, սև աշուղ։ Դա մի երգիչ էր, որ յուր նվագարանը ցած էր դրել, վեր է առել զենքեր, սկսել է հայրենիքը պաշտպանել (եր. 69):

Ուշադրություն դարձրեք 25—ից մինչև 28—րդ մականունների վրա, որոնք արտահայտում են զենքերի և զինակիցների տարօրինակ վիթխարիությունը։

29. «Անհաղթ—Ղազար», հասկանալի է։

30. «Անգութ—Խաչի», հասկանալի է, Խաչի Խաչատուր անվան կրճատվածն է։

31. «Քաչալ—Մոսի», նշ. քոսոտ Մովսես։

Երբ որ քաչալ կա, անպատճառ քոասկն էլ պետք է լինի…

32. «քոսակ—Գյուզի», նշ. քոսակ Գրիգոր։ Թե քաչալները և թե քոսակներր ժողովրդի հասկացողությամբ խորամանկ, հնարագետ, նենգավոր և ճարպիկ են լինում։

33. Գիժ—Միքի», նշ. գիժ Միքայել։ Պատերազմող անձանց վերաբերությամբ «գիժ» մականունը ունի վայրագության նշանակություն, ինչպես մեր Հայկ դյուցազունի հետ պատերազմող տիտաններին «Խոլ»՝ այսինք Խենթ անուն է տալիս պատմությունը։

34. «Դելի—մահրասա», նշ. գիժ-վարդապետ։ բայց «բալի» բաոր հեքիաթների մեջ տարապայման քաջի նշանակություն ևս ունի։ «Դալի»—ներ կոչվում էին քորօղլու թիկնապահներն ևս։

35. «Դելի—քեշիշ», նշ. գիժ—քահանա։

36. «Պել—ճամալ», պել բաոր հայ ռամկի լեզվում նույն միտքն ունի, որպես «գալի» բառը թուրքերի մեջ, նշանակում է գիժ,