Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետաքրքիր են այդ զանազան «կայծակների», «կարկուտների» «վիշապների» և «դևերի» զորախումբերի անունները.

«Ազրայելի» («Գաղտնիք»—ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանի) զորախումբը կոչվում է «Արագահաս Սուրբ Սարգիս»[1]


«Քորօղլի—քեշիշի» (Քորօղլի—տերտերի) զորախումբը կոչվում է «Հրեղեն թուր»։

«Խուդադատ—բեկը» կոչվում է «Սուրբ—Գևորգ»[2], իսկ յուր զորախումբը կոչվում է «Ջուր—Տո—Քշի», որ նշ· է սաստիկ հորդած հեղեղ, որ ամեն ինչ քշում տանում է։

«Վանի—Յուզբաշին» կոչվում է «Հայկ Դյուցազն» իսկ յուր զորախումբն կոչվում է «Չարապատիժ—Դժոխք»:

«Նեառատէովի» զորախումբը կոչվում է «Հրեղեն Կեծակ»:

Մակար վարդապետը այն աստիճան հափշտակված է եղել այդ անուններով, որ միևնույն երեսի վրա (եր· 278) «Քորօղլու» անունը երկու անգամ է կրկնում, և ամեն անգամին նրա զորախումբին զանազան անուններ է տալիս. նախ «Հրեղեն—թուր», իսկ երկու տողից հետո՝ «Ծեփի—Անցկաց», որ նշ· զարկիր անցիր:

Մակար վարդապետը միայն մոռացել է այդ զորախմբի դրոշակները նկարագրել։ Իհարկե նրանք էլ զանազան հրեշների և ճիվաղների նշաններով կլինեն զարդարված։

Ղարաբաղի մելիքները երբեք կանոնավոր զորք չեն ունեցել, որ նրանց զորքերը զանազան գունդերի բաժանված լինեին, և այդ գունդերը զանազան անուններ ունենային։ Նրանց ժամանակում

  1. 1 (2) Թե սուրբ Սարգիսը և թե սուրբ Գևորգը ժողովրդի ավանդությունների մեջ, ամեն վտանգի ժամանակ, նեղյալներին օգնության են հասնում, այդ պատճառով սուրբ Սարգիսը կրում է «Արագահաս» մականունը, իսկ սուրբ Գեվորգը «զորավոր»։
  2. 2 Երբ «Գաղտնիք»—ի մեջ մտնում են իսկապես պատմական անձնավորություններ, որոնց ժառանգներն ներկայումս ևս գոյություն ունեն, և մանավադ, երբ այդ ժառանգները որևէ նշանակություն ունեցող մարդիկ են,— այդ դեպքում հեղինակի շողոքորթությունները ոչ չափ ունեն և ոչ սահման։ Վանի յուզբաշին, որ հետո եղավ Մելիք—Վանի, պատմական անձնավորություն է։ Նրա մասին խոսվել է «Խամսայի մելիքությունների» մեջ (եր. 285—299)։ Նրա մասին խոսում էր Դուբրովինը («Ист. войн. влад рус. нн Кавказе., IV, СТ. 451, 452): Մելիք—Վանիի թոռները այժմյան Աթաբեկյաններն են, որոնց ամեն օր տեսնում ենք։ Հարցրեք նրանցից որին որ կամենում եք, թե ձեր պապը որևիցե ժամանակ կոչվել է «Հայկ Դյուցազն» կամ նա ունեցել է մի հզոր կազմակերպված զորախումբ, որ կոչվում էր: Ես հավատացած եմ, որ ամեն մի Աթարեկյան խիստ կուշտ ծիծաղելուց հետո, կասե ձեզ, «Այդ ո՞վ է հնարել, մեր պապը երբեք այս տեսակ բաներ չէ ունեցել…»։