Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ թե մեռնում են, այլ դարերի ընթացքում հետզհետե աճում են, մեծանում են և մինչև անգամ, ինչ որ նրանց ժամանակներում և նրանաց ձեռքով չէ կատարված, - ժողովուրդը հատկացնում է նրանց: Օրինակ, վեր առնենք Քորողլին: Սկսյալ Թիֆլիսից մինչև Կարին, ո'ր լեռան գագաթին մի ավերակ կտեսնենք, ձեզ կասեն «դա Քորօզլու բերդն է», թեև նրանցից և ոչ մեկը Քորողլու բերդը չի եղել: Վրաստանում ամեն մի ավերակ հատկացնում են թամար թագուհուն: Շուշի բերդի ստորոտում, քարաժայռի մեջ, կա մի ընդարձակ այր` զանազան ամրություներով, իսկ նրա հանդեպ, նույնպես քարաժայռի ճակատին, կա մի երկրորդ այր, դարձրյալ ամրացած պարիսպներով և բուրգերով: Առաջինը հատկացնում ես՛ Սյունյաց հերոս Դավիթ-Բեկին, իսկ երկրորդը` Գուգարաց հերոս Ավան-Յուզբաշուն, թեև երկուսն էլ այս կողմերում ամրոցներ չեն ունեցել:

Ժողովուրդը յուր հերոսներին ավելի է տալիս, քան թե նրանք ունեցել են: Իսկ ինչ որ իսկապես ունեցել են,-այն պահում է յուր հիշողության մեջ անմոռաց:

Ես, իհարկե, չեմ խոսում Ղարաբաղի մելիքների մասին, որոնց բերդերը, ամրոցները և

պալատների ավերակները  մինչև այսոր մնում են: Իմ խոսքը ժողովրդական հերոսների մաօին է:

Ղարաբաղի պատմության մեջ որպես վերևում հիշեցի, միյան երեք անձնավորություններ կան, որոնց անունների հետ կապբած են ժողովրդի ամենասրտագին ավանդունները: Դրանք են Դալի-Մահրասան[1], թյուլի-Արզումանը[2] և Զալաղան-Յուզբաշին[3]: Ես տեսել եմ այն աշտարակը Եղիշեն Արաքելովվանքի մոտ,վորի մեջ

  1. Դալի-Մահրասա նշանակում է խենթ վարդապետ, դա Եղիշե Առաքյալի վանքի վանահայրն էր, որը գտնվում էր Թարթարր գետի ձախ կողմում: Նրա իսկական անունը Ավագ վարդապետ էր: Մելիքների ժամանակ յուր զարմանալի քաջագործություններով` այդ հարուստ վարդապետը անմորաց անուն թողեց: Տե՛ս «Խամսայի մոլիքությունները», եր. 80-91, 135, 155, 157, 201, 202, 280, 348,
  2. Թյուլի-Արզուման, նշանակում է Ավազակ Արզուման: Դա Ջրաբերդի Մելիք-Ադամի և նրա որրդի Մելիք-Մեջլումի Քաջերից մեկն էր, որին հանձնում էին ամենահանդուգն և ամենավտանգավոր ձեռնարկություններ: «Խամ. մելիքություներ», եր. 83-91, 134-198
  3. Չալադան-Յուզբաշի. նշ. հափտակող կամ ասպատակող հարույրապետ: Այգ անունը ստացավ նա մեծամեծ հարվածների և ավառությունների պատճարով, որ կատարեց Ղարաբաղի թշնամիների վերաբերությաբ «Խամսայի մելիքությունների», եր. 83, 86, 348