Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեզի և նրա գործակիցների մասին նյութեր հաղորդելով։ Այդ համեստ, միևնույն ժամանակ անդուլ աշխատասերը ամբողջ 20 տարի ուսումնասիրում է կովկասյան ցեղերի հին և նոր պատմությունը։ Շատ ցանկալի էր, որ մեծ պարոնը մի օր տպագրությամբ ի լույս ածեր իր ուսումնասիրած պատմական հարուստ նյութերը, որով մեծ ծառայություն արած կլիներ մեր աղքատ գրականությանը։ Ինձ մի քանի տեղեկություններ հաղորղեց մագիստրոս հայր Գաբրիել Պատկանյանը Ս. Պետերբուրգից, որոնց մասին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը։

Խոստացել են նյութեր տալ պպ. պոկովնիկ Ա. Թ. Մելիք Հայկազյանը, փաստաբան Հ. Աթաբեկյանը և գրավաճառ Ա.-Էնֆիաջյանցը։

Իմ անունով նամակներ կամ թղթեր կարող են ուղարկվել «Մշակի» խմբագրատանը, որը իր կողմից կհասցնե ինձ։

Ես երկար սպասել չեմ տա Դավիթ Բեկի» ընթերցողներին, նշանավոր տեղերում իմ ճանապարհորդությունը կատարելուց հետո, պիտի առանձնանամ Տաթևի վանքում, այնտեղից կսկսեմ շարունակությունը ուղարկել Մշակին:

ՆԱՄԱԿ ՎԱՐԻՆ ԱԳՈԻԼԻՍԻՑ»

Սեպտեմբերի 28-ին

Այս նամակով ուղարկում եմ ձեզ մի թերթիկ հին գրչագրի, որի երկրորդ երեսի վրա կգտնեք երկու տող հայոց նշանագրերի օրինակներ։ Այդ թերթիկը ես վեր առա մի հին գրչագիր Ավետարանից, այժմ ուղարկում եմ ձեզ մեր հայ հնագետներին ցույց տալու, գուցե գա մի փոքրիկ գաղափար կտար մեր հին նշանագրերի մասին։

Նշանագրերի ներքև հայկական նոր տառերով գրված է «Զաքարայ ծառայություն Գրիգոր Լուսավորչին, սուրբ Յովհանէս Մկրտչին» Իսկ այդ տողերի յուրաքանչյուր բառի վրա դրված են նրա համապատասխան նշանագրերը։ Պետք է նկատել, որ ամեն մի բառը ներկայացնում է մի առանձին տեսակ նշանագրեր։ Բառը սեպաձև տառերով է գրված. «ծառայ» բառը մի առանձին տեսակ սեպաձև է. իսկ «սուրբ» և «Գրիգոր»