Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոչեցին «Սուլեյման խութ» իսկ Իստամաղ հազարապետի ընկած տեղի անունը կոչեցին «Իստամազի ձոր» Բայց այն տեղը, որ թշնամուն կենդանի այրել էին, կոչեցին «Կոռուտ» , որ մահմդականաց գերեզմանատուն է նշանակում (եր. 35, 37)։

Այդ հիշեցնում է Զենոբի և նրա պատմությանը շարունակողի պատմությունը, որ ամեն մի կովից հետո, դեպքերի համեմատ, տեղերին անուններ են տալիս։

Երթ ամենինչ վերջացած էր, Գյուլ-Օհանը գայլի նման ոռնում է, և բոլոր «քաջերը» խաղաղ և հանգիստ նստում են բաց օդի մեջ ճաշելու (եր, 38)։ Հետաքրքիր է, թե ով պատրաստեց նրանց համար այդ ճաշը: Ամբողջ Խնածախը այրված էր, իսկ «քաջերի» ընտանիքները գտնվում էին Շուշի բերդում։ Բայց բանը դրանում չէ, երևի, երկնքից իջավ ճաշը,-բանը նրանումն է,որ ճաշելուց հետո, նոր կնքված «Կոռուտի» մոտ անմիջապես կազմվեցավ «քաջերի խորհուրդը, որ Կ. Պոլսի այժմեական երեսփոխական ժողովի ճիշտ ձևը և համանման կազմակերպությունն ուներ։ Այդ ժողովի մասին ես կխոսեմ հետո, բայց տեսնենք ի՞նչ եղան շահի մնացած զորքերը, ի նչ եղավ գնդապետ Մելիք Հայկազյանը։ Այդ զորապետը կարծես եկել էր նրա համար միայն, որ ձեռքերը ծալած կանգնե և ամենայն սառնասրտությամբ ականատես լինի, թե ինչպես մի բուռն գյուղացիներ կոտորում են յուր հրամանատարությանը հանձնած զորքերը, որ հետո գնա և յուր թագավորին խաբար տանե, որի 60.000 զինվորներից բաղկացած բանակը դրած էր մի քանի թայլ հեռավորության վրա։

(Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ Խնածախ գյուղը Շուշի բերդից 2 ժամվա հեռավորություն ունի, իսկ բերդը այդ միջոցին պաշարված էր Աղա-Մամադ-շահի զորքերով։ Այստեղ 80 գյուղացիներ կոտորում էին շահի զորքերը, իսկ այնտեղ 60.000 զինվորներից բաղկացած բանակում հրացանների ձայնը չէին լսում, որ գոնե օգնության հասնեին։ Իսկ շահի զորապետները այնքան հիմարացան, որ մի մարդ էլ չուղարկեցին բանակը օգնություն խնդրելու, և իզուր տեղը 5671 զինվոր կոտորել տվին…)։

Կրկնում եմ, ի՞նչ եղավ գնդապետ Մելիք-Հայկազյանը։

Կովի սաստիկ ջերմության միջոցին` պատահեց մի միջանկյալ դեպք, առանց որևէ ստիպողական պատճառի, չնայելով որ հաղթությունը յուր կողմն էր, Խնածախի «քաջերի» հրամանատար Աբրահամ Բեկնազարյանը («Գաղտնիք»-ի հեղինակը) յուր