Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մակար վարդապետը որքան և հսկաներ ստեղծած լիներ յուր խնածախցիներից, բայց դարձյալ այդ բոլորը շատ և շատ ծիծաղելի է:

Եվ, վերջապես Աղա—Մամադ—շահը, որ այնքան զորություններ էր կործանել Պարսկաստանում,— նրա համար ի՞նչ նշանակող. ունեին երկու չնչին գյուղերի բարեկամությունը կամ թշնամությունն, որ նրանց վրա առանձին ուշադրություն դարձներ, և յուր գնդապետներին և հազարապետներին 7000 զինվորներով ուղարկեր այդ դատարակ գյուղերը ոչնչացնելու։

Բայց Մակար վարդապետը այնքան քաջ գտնվեցավ, որ յուր դրացե 80 հսկաների ձեռքով բոլորին կոտորել տվեց։

Այժմ տեսնենք հսկաների ժողովը, որ տեղի ունեցավ այդ կտորածից հետո, բաց օդի ներքո, սպանվածների թարմ գերեզմանների մոտ, որի անունը արդեն կոչել էին «Կոռուտ»:

«Ճաշից հետո կազմվեցավ ժողով։ Նախագահ ընտրվեցավ Քյանդխուտա Խաչատուրն, որն աոաջարկեց ժողովին. «Մի քանի ստիպողական և ամենակարևոր խնդիրներ կան ժողով լուծելիք, ճըռ-խանությունն և ճըռ-մելիքությունն[1] ոչնչացնելու խնդիր, հարազատ մելիքությունն և հարազատ կաթողիկոսությունն վերականգնելու խնդիր, մեր ընտանյաց կյանքի ապահովության խնդիր, մեր ծառայությունը վարձատրելու խնդիր, մեր կենաց խնդիր, շահի և Մելիք-Մեջլումի հրավերը ընդունելու կամ մերժելու խնդիր։

Ահա այս խնդիրները պետք է լուծել կարգավ վիճաբանելով, ինչպես մինչև ցարդ զորապետական խորհուրդներով լուծված են այնպիսի ծանր խնդիրներ։ Միայն, խնդրեմ ամեն ոք ձեզնից պիտի խոսի ազատորեն, կարծիք հայտնե պաղարյունությամբ, հեռատեսությամբ և նուրբ կշռադատությամբ (եր. 88)։


Առաջինր խոսում է «Գաղտնիք-ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանը մի երկար ճառով, որ սկսում է այդ խոսքերով.

«Ղարաբաղի ճըռ-խանությունը և ճըռ-մելիքությունը, եթե մենք մեր ձեռքով ոչնչացնենք` (դոնքիշոտությանը նայեցեք), շատ հեռու է. (ինչո՞ւ մինչև այսօր թողեցիք) իսկ եթե

  1. Ճըռ-խանություն կոչում է հեղինակը Իբրահիմ խանի իշխանությունը, որ բռնությամբ տիրապետել էր Ղաբաբաղը: Իսկ Ճըռ-մելիքություն կոչում է Իբրահիմ-խանի կուսակից մելիքությունները, որոնք բաժանված էին Ղարաբաղի հարազատ մելիքների միաբանությունից: