Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարսից շահերի կամ այլոց հուսով թողնենք` ծանրակշիռ և դժվարալուծ խնդիր է»…

Պարսից շահը 60.000 զորքով պաշարել է Ղարաբաղի խանի բերդը և չէր կարողանում ներս մտնել, իսկ Աբրահամ Բեկնազարյանը շատ հեշտ է համարում յուր 80 հոգուց բաղկացած խումբով ոչնչացնել նրա խանությունը…

Յուր ճառի շարունակության մեջ «Գաղտնիք»-ի հեղինակը պատմաբանորեն բացատրում է պարսից վերջին թագավորների աննպաստ վերաբերմունքը Ղարաբաղի հայոց մելիքների վերաբերությամբ և, վերջի վերջո այն եզրակացությանն է հասնում, թե շատ չի պիտի հավատալ Աղա-Մամադ-շահի խոստումներին, թե նա կվերականգնե Ղարաբաղի ընկած մելիքությունները և այլն:

Հետո սկսում են այդ հարցի վրա վիճել, բայց ամենը հերթով են խոսում, առանց մինը մյուսին խանգարելու և ամեն հռետոր ղոռ է տալիս յուր լեզվի ուռած, փքված պերճախոսությանը։ «Գաղտնիք»ի հեղինակը պատասխանում է մի այլ ճառով, որի մեջ բացատրում է Ղարաբաղի մելիքների հարաբերությունները ռոառ հետ, սկսյալ Պետրոս Մեծից, և հասցնում է մինչև յուր ժամանակը[1]։

Հռետորները դարձյալ սկսում են վիճել, դարձյալ զոռ են տալիս իրենց պերճախոսությանը, բայց կարգով, առանց մինը մյուսին ընդմիջելու, և ավելի կարգով, քան թե Կ. Պոլսի այժմյան երեսփոխանական ժողովը։

Հետաքրքիրն այն է, որ ժողովի բոլոր վիճաբանություններն արձանագրվում են։

«Խորհրդականաց խոսքերն նույնությամբ գրվեցան. թերևս ապագա սերնդոց օգտակար կլինեն» (եր, 54)։

«Որոշվեցավ, որ Ոշապ Բաղդասարն (Վիշապ Բաղդասարը), Զարպազանն, Քիարփեթյունն (Քալբաթինը), Փեհլուանն (հսկան), Ալբեթյուն (Աֆլաթունը), Պողպատն և Չափարն (կոտորողը) ալյուրները տանեին, Շուշում թողնեին, և գալով մեր միանային բանակատեղում» (եր, 55)։

«Գաղտնիք»- հեղինակը մյուսների հետ միասին գնում են Աղա-Մամադ-շահի բանակը միանալու պարսիկների հետ և կրվելու պաշարված բերդի դեմ, որի մեջ պատսպարված էին նրանց

  1. Թե առաջին և թե երկրորդ ճառի բովանդակությունն ամբողջապես առնված է «Խամսայի մելիքություններից»