Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընտանիքներ։ Նրանք ամենափոքր երկյուղ անգամ չեն կրում, որ Իբրահիմ—խանը նրանց զավակներին, կանանց դնել կտա նույն գնդակների դեմ, որ նրանք կարձակեն յուր բերդի վրա։

Տեսնում եք, այդ էշերով Իբրահիմ—խանի համար տանող գյուղացիները, միայն հրաշագործ պատերազմողներ են, այլ, միևնույն ժամանակ, ուսյալ, կրթյալ, խորին քաղաքագետ և պառլամենտական անձիք են։ Նրանք պատմություն գիտեն, նրանք գիտեն անցյալը համեմատել ներկայի հետ, նրան յուրաքանչյուրին ծանոթ են իրանց ժամանակի բոլոր պետությունների միք ազգային հարաբերությունները, երևի լրագրներ ևս կարդում են…

Մակար վարդապետը, պատմության, ժամանակների, սովորույթների ու կարգերի հետ այնպես է խաղում, ինչպես յուր «տեր ողորմյայի» հատիկների հետ, կարծելով թե որ կողմն և ուզե, կարող է դարձնե: Թուրքիո հայոց ազգային սահմանադրությունը հիմնվեցավ 1860 թվականին։ Բայց Մակար վարդապետը 1795 թվին նույն սահմանադրական վարչությունը տեղափոխում է, գիտե՞ք որտեղ, յուր ծննդավայր Խնածախ գյուղը…

Ոչ միայն Խնածախի գռեհիկ գյուղացիները, որոնց հասկացողության և աշխարհայեցողության հորիզոնը իրանց գյուղի սահմանից հեռու չէր տարածվում, այլ նույնիսկ Ղարաբաղի նշանավոր մելիքները, որ իսկապես հոյակապ անձնավորություններ էին,— երբեք այս տեսակ ժողովներ չեն ունեցել։ Երբ Ղարաբաղի մելիքները խորհուրդ էին կազմում, հավաքվում էին մեկի տանը, նստում էին թոնրի մոտ, մի կողմում դրած էր լինում գինին. շախի վրա ծխում էր խորովածը, մի կողմում լաց էր լինում անհանգիստ երեխան, հարսն ու աղջիկը ոտքի վրա սպասավորություն էին անում, տանտիկինը շերեփը ձեռին կերակուր էր ածում,—և երկրի իշխողները ուտում էին և նահապետական պարզությամբ խորհում էին իրանց երկրի չարն ու բարին։

Վերջապես Մակար վարդապետի «քաջեր» մոտենում են շահի բանակին: Ընդունելություն կատարվում է հանդիսավոր կերպով. թե «քաջերի» խումբից և թե բանակից հնչեցնում են փողեր, «ինչպես իր հնուց սովորություն էր պարսից»[1]:

  1. Մակար—վարդապետը լսել է, որ երբ հայոց դաշնակից մոտենում են պարսից, բանակին. երկու կողմից ես փողեր են հնչեցնում, որր միմյանց ողջունեու նշան էր: Բայց այդ սովորությունը հին էր. կատարվում էր հայոց, թագավորների նախարարների ժամանակներում: Իսկ մելիքների իշխանության ժամանակներում դադարած էր