Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մելիք- Մեջլումը, Ջավադ—խանը և մի «պատվավոր անձն» շահի կողմից դիմավորում են նրանց (եր. 135)։

Մելիք—Մեջլումը, որ վայելում է շահի առանձին հարգանքը[1], ներկայացնում է «քաջերին» և «հականե—հանվանե» գովաբանում է, թե նրանց մատուցած ծառայությունները, թե հավատարմություն:

Շահը պատասխանում է մի ճառով, որի մեջ հատկապես շեշտում է հայոց մատուցած վաղեմի ծառայությունների վրա, վերջացնում այդ խոսքերով։

«Անվարձ չեն մնալու և ձեր քաջություններն և ծառայություններն» (եր. 136)։

Ո՞ր քաջություններն, ո՞ր ծառայությունները։

Այն ծառայությունները, որ այղ «քաջերը» մի քանի ժամ առաջ կոտորեցին նույն շահի 5671 զորքերը…

Եվ շահը իսկույն վարձատրեց «Գաղտնիք»—ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանին, որ «քաջերի» հրամանատարն էր և որին շահը «Հրաշագործ—Ազրայել» էր կոչում (եր. 162)։ «ծակ—քարի» մոտ կատարած քաջագործության համար (որտեղ ընկան շահի զորքերը) շնորհեց մի առյուծադրոշմ շքանշան, բայց «Հրաշագործ—Ազրայելը» քաղաքավարությամբ մերժեց, պատճառաբանելով, որ շահը ավելի լավ կանե, եթե կատարե յուր


Շահը շնորհեց Մելիք֊Մեջլումին այ երեք արտոնությունները»,

1. «Երբ և կամենա կարող է անարգել կերպով ել և մուտ գործել յուր մոտ»,

2. «Ինչ որ խնդրելու լինի նրա կամքը կկատարվի»։

3. «Արքունիքի գանձարանը նրա տրամադրության ներքո կլինի»։

«Խամս. մելիքություններ», եր. 186։

«Շահը Մելիք—Մեջումին շնորհեց

2 «Հրաշագործ—Արայի» նշանակում է մելիքություններիք»։ Ես կրերեմ միև հետևյալ արտոնությունները»,

Ա. «Մելիք—Մեջլումն ամեն ժամանակ իրավունք ունի ազատ ելումուտ գործել շահի մոտ առանց արգելքի»։

Բ «Ի՞նչ խնդիր աոաջարկելու լինի՝ շահի կողմից կկատարվի անպատճառ»։

Գ. «Շահական գանձարանն հանձնած է մելիքին պահանջման հարկին ծախսել պիտոյից համար»…,

«Գաղտնիք», եր. 138,

«Հրաշագործ հոգեհան հրեշտակ»։

  1. Մելիք-Մեջլումը Ղարաբաղի Ջրաբերդ կոչված գավառակի մելիքն էր, որ միացած էր Աղա—Մամադ—շահի արշավանքին և առաջնորդեց նրան Թիֆլի կործանման ժամանակ, «Գաղտնիք»—ի մեջ հիշվում է այն արտոնությունները, որ ահ շնորհած էր Մելիք—Մեջլումին: Իբրև մի նոր փաստ, թե ինչպես «Գաղտնիք»—ը բառ բառ քաղում է նույն խոսքերը.