Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա, նրանց ցույց տալու իբրև հեղինակ «Գաղտնիք»—ի։ Այդպես էլ արել է նա։

Այսուամենայնիվ Մակար վարդապետը ցանկացել է, Գաղտնիք»—ը ոչ միայն պատմական արժեք ունենար, այլ նա երևան հաներ այնպիսի «վտանգավոր գաղտնիքներ» և պատմության համար այնպիսի «թանկագին գանձեր», որոնք բոլորովին անհայտ էին մինչև այդ գրքի տեսնելը։

Որքան մեծ է այդ խոստմունքը, նույնքան դժվարին է նրա կատարելը։ Որտեղից գտնել «թանկագին գանձերր»։

Որպեսզի գործից մաքուր դուրս գա, Մակար վարդապետը իրան թույլ է տվել այն վարմունքը, որ սովորաբար գործ են գնում կրկեսների կառավարիչները: հայտաթղթերի վրա խստանում են աներևակայելի ներկայացումներ։ Մեծ փափագով հավաքվում է հասարակությունը, և հանկարծ մեկը դուրս է գալիս և խոնարհաբար ազդարարում է հարգելի հասարակությանը, թե այսինչ ձեռնածուի կամ այնինչ խեղկատակի հիվանդության պատճառով խոստացած ներկայացումր հետաձգվում է, իսկ նրա փոխարեն տրվում է մի ուրիշը…

Նույնը արել է և Մակար վարդապետը։ «Գաղտնիք»—ի 89, 90, 91, 92 երեսներում հիշվում են բոլորովին անհայտ պատմագիրների անուններ, յոթն հրաշելյաց խորհրդավոր թվով։ Այդ յոթանց խումբը հայտնվում է միևնույն դարում և գրում է 15 հատոր պատմություններ Ղարաբաղի վերաբերությամբ։ Ահա այն հարուստ գանձարանը, ահա այն անսպառ աղբյուրները, որոնցից օգուտ քաղելով «Գաղտնիք»—ի հեղինակը պետք է մատակարարեր մեզ յուր խոստացած»:

Հետաքրքիր են այդ պատմագիրների և նրանց հեղինակների անունները.

Ա Երեմիա (Հասան—Ջալալյան կաթողիկոս Գանձասարսա վանքի գրել է.

1) «Պատմություն կաթողիկոսացն Աղուանից»։

2) «Ծագումն թագավորազն Աղուանից»։

3) «Ծագումն Ջալալյան տոհմի ի Վախթանգ թագավորաղնէ». որ իբր թե Ջալալյան Գրիգորիս և Եղիա վարդապետների պատմության շարունակությունն է եղել[1]

  1. 1 Գրիգորիս և Եղիա վարդապետներ վախճանվել են Երեմիա, կաթողիկոսի վախանվելուց 462 տարի առաջ (1238 թ.) և նրանք ոչ մի պատմություն չեն