Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ հաստատում էին այդ կալվածքները իբրև սեփականության և այլն է


Ե. Վարդան վարդապետ վանահայր Գտիչ վանքի.

1) Պատմություն մելիքաց Դիզակի և Վարանդի»։

2) «Դյուցազնական քաջագործությունը մելիքաց»:

3) «Ծագումն Փանահ ճըռ-խանի և ճըռ-Մելիք-Միրզախանի»

4) Իսրայել ճըռ կաթողիկոս և գործք յուր»։

Զ. Եղիա վարդապետ միաբան Ամարասայ վանքի.

1) «Սահմանք հայ մելիքաց»։ Որի մեջ գրված է եղել Ղարաբաղի մելիքների տիրած երկրների սահմանները, բերդերի թիվը և նրանց նկարագրությունները, ժողովրդի քանակությունը, գյուղերի անունները և բնակչաց թիվը, զորքերի քանակությունը և այլն։


Է. Ղևոնդ վարդապետ, վանահայր Ղնոնդեանց անապատի.


1) «Մելիք֊Շահնազար Երրորդ»)։ Որի մեջ գրված է եղեք Մելիք֊Շահնազարյանների տոհմի ծագումը և նրանց ժառանգների գործերը»:


Տեսնո՞ւմ եք որքա՜ն առատություն…» Ղարաբաղը որքա՞ն հարուստ է եղել իր պատմագիրներով և պատմություններով։ Եվ ինչ բախտավոր պատմագիրներ, նրանք խմբով հայտնվում են միևնույն դարում, և իրանց գրքերի մեջ մի բան չեն թողնում, որի վրա ուշադրություն չդարձնեին,— մինչև անգամ վիճակագրություն…


Իսկ «Գաղտնիք»֊ի հեղինակը օգուտ քաղե՞ց այդ գանձերից։

Դժրախտարար, — ո՛չ։

Ինչո՞ւ։

Ահա ինչու։

«Բայց հարազատ մելիքները բոլոր ձեռագրերը և թղթերը արդեն կանխավ երեք մասն բաժանած և թաքցրած էին, յորոց առաջին մասը թաքցրած էին Գանձասարի և Խոլթավանքի մեջտեղում, մի քարայրում և բերանը ամրագրած քարուկիր պատով և անհայտացրած, երկրորդ մասր Ջրաբերդի մի ստորերկրյա և անհայտ քարայրում, իսկ երրորդը Գյուլստան գավառի Հոռեկա վանքի մոտերում» (եր. 49)։

Ի՞նչ հարկ կար այդ անմեղ պատմությունները այդպես զանազան տեղերում երեք գերեզմանների մեջ թաղելու:

Այդ հարկը այդպես է բացատրում «Գաղտնիք»֊ի հեղինակը.

«Երեք մասը բաժանելու պատճառն այն է, որ ոչ միայն (Իբրահիմ-խանն) հետազոտում էր ոչնչացներ


30 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ X