Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ ձեռագրերը, այլև Մելիք֊ Շահնազար Գ-ն և ճըռ-֊մելիք Միրզախանն (Իբրահիմ-խանի կուսակիցները), քանզի այդ ձեռագրերում անաչառապես պատմագրված էին բոլոր ճռերի (անհարազատների) արարքը» (եր. 89)։

Ծիծաղելի է։ Ղարարաղի մելիքները իրանց ամրոցներով և անմատչելի բերդերով, իրանց անթիվ զորքերով ինչպե՞ս էին պահպանում մի ամբողջ երկիր, երբ նրանք անզոր էին 15 հատ գիրք պահելու: Կամ այդ գրքերը մելիքների մոտ ի՞նչ էին շինում։

Եվ եթե նրանք այնքան հմուտ մարդիկ էին, որ հասկանում էին այդ գրքերի նշանակությունը, ինչո՞ւ երբ գաղթեցին դեպի Գանձակի և Վրաստանի կողմերը, չտարան գրքերը իրենց հետ, այլ թաղեցին գետնի տակ, որ փտեն։ Եվ վերջապես, մի՞թե այդ գրքերը մի-մի օրինակներ էին, որ թաղվելով գետնի տակ, մոռացվեցան և բոլորովին անհայտացան։

Դժբախտաբար մի-մի օրինակներ էին։ Ահա ինչ է ասում այդ մասին «Գաղտնիք»-ի հեղինակը.

«Հարկ է ասել, որ այս ձեռագիր գրքերն տակավին ընդօրինակված և ժողովրդի մեջ ցրված չեն (չէին), այլ հավաքված էն (էին) Գանձասարի հնադարանում, քանզի թե

Մնլիք-Շահնազար Գ֊-ն և թե Իսրայել ճըռ֊-կաթողիկոսն հետամուտ եղած են (էին) բազմիցս անհայտացնել այդ ձեռագրերը։ Այս միջոցին դիմած են սոքա, որպեսզի եթե հնար է, յուրյանց մահից հետո պատմության մեջ չմնային յուրյանըց վատ արարքներն, և ապագա սերունդներից ծածկեին յուրյանց ամոթը ու նախատինքը։ (Կարծես ամբողջ 15 գրրքերը միայն Մելիք-֊Շահնազարի և Իսրայել կաթողիկոաի գործերի մասին գրած լինեին)։ Այսպես հետամուտ եղած էին ոչնչացնել այդ ձեռագրերը և բոլոր ճըռերն։ Ահա ձեռագրերը թաքցնելու պատճառներն» (եր. 91, 92)[1]:

  1. Որպեսզի ցույց տա, թե իրավ թաքցրած են եղել պատմության գրքերը,Մակար վարդապետը յուր ծանոթության մեջ (եր. 89), ասում են թե նրանց մի մասը գտավ Բաղդասար միտրոպոլիտը, որոնց թվում գտնվում էր Եէսայի կաթողիկոսի հեղինակած «Պատմութիւն Աղավնից» գիրքը և ուրիշ շատ ձեռագրեր, որք անհայտացած են Շուշու առաջնորդարանից Բաղդասար սրբազանից հետո։ (Որքա՞ն սիրում է Մակար վարդապետը գրքերի այդ անխնա կոտորածը: Նրա մոտ ամեն ձեոագիր աշխատություն անհայտանում է… (ճշմարիտ է, Բաղդասար միտրոպոլիտի օրերում մի թուրք հովիվ լեռների ծերպերի մեջ գտել էր մի քանի եկեղեցական գրքեր, և սրբազանը նրան մի եզն տալով առել էր այգ գրքերը :