Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առյուծներին» և յուր «կայծակներին» և չգնաց այդ գանձերը դուրս հանելու և թողեց, որ անհայտության մեջ ոչնչանային…

Դիցուք թե «Գաղտնիք»֊ի հեղինակը չմտածեր այդ մասին: Բայց նա ինքը Մաթուսաղայի տարիքն ուներ, ապրել էր համարյա երկու դար, ամեն ինչ յուր աչքով տեսել էր և ամեն գործողությունների մեջ անձամբ մասնակցել էր, և բացի դրանից, նա ինքը Գանձասարի Ներսես կաթողիկոսի մոտ անհայտ նյութեր էր ընդօրինակում յուր «Գաղտնիք»֊ի համար (եր. 15)։ Այդ նյութերը ինչ եղան, որ չմտան «Գաղտնիք»֊ի մեջ։

Նրանց հետ ես դժբախտություն պատահեց..

Երբ «Գաղտնիք»֊ի հեղինակը հիվանդ դրված էր մահվան անկողնու մեջ, յուր որդի Ապրես Բեկնազարյանին շատ խրատներ տալուց հետո, հանձներ նրան թանկագին ավանդը, որ նա արձանագրեր «Գաղտնիք»֊ի մեջ։

Այդ խորհրդավոր րոպեն հետևյալ կերպով է նկարագրում որդի Բեկնազարյանը.


«Հետո յուր արխալուղի պինդ կարած ծոցաջեբի կարերը քանդելով հանեց մի կարմիր ծրար և զալն ինձ հանձնելով ասաց.


Եվ դու, սիրելի իմ որդյակ Ապրես, ա՛ռ այս ծրարը, դորա մեջ են Մեծին Պետրոսի Ղարաբաղի հարազատ մելիքներին գրած, Եկատերինե Բ կայսրուհուն, Աղվանից կաթողիկոսին և մելիքներին ուղղված պայմանաթղթոց պատճենները, և սորա առ նոցա գաղտնի գրած պայմանաթղթոց պատասխանի ընդօրինակությունները, Արղությանը Հովսեփ եպիսկոպոսին, Աշտարակեցի Ներսես եպիսկոպոսին, Մինաս֊Աղա Լազարյանցին, Մագաթովին, Մելիք֊Վանուն, մեծ Երմալովին, Ներսես եպիսկոպոսի ձեռով հայերեն գրել տված և ինձ ղրկած ամենածածուկ և վտանգավոր նամակներն։ Այս բոլոր թղթակցությունները, որք վերաբերվում են ռուսաց հայոց հետ կապած պայմանաց և գաղտնի հարաբերությանց ժամանակագրական կարգաւ զետեդիր քո «Գաղտնիք Ղարաբաղի» պատմության մեջ, որովք թե հետաքրքիր կլինի ընթերցողաց քո պատմությունդ և թե չեն կորչիր, ինչպես կորած են Ղարաբաղի հեռագիր պատմությունները։ (Նրանք, որ դու ինքդ թաղեցիր գետնի տակ..) Որքա՜ն լույս կսփռեն ապագա հայ պատմության ինչպես «Գաղտնիք»