Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղարաբաղին», նույնպես այդ նամակներն։ Բայց զգուշացիր, որ քո ձեագիր պատմության գլխին ես փորձանք չպատահի» (եր. 388)։

Փորձանքը պատահեց… Մակար վարդապետը «Գաղտնիք»—ի բնագիրը կորցրեց…

Իսկ ի՞նչ եղան այն «ամենածածուկ և «վտանգավոր» նամակները, ի՞նչ եղան այն գաղտնի հարաբաերությանց պայմանագրերը, որ ամփոփված էին «կարմիր ծրարի» մեջ։

«Կարմիր ծրարի» հետ ևս փորձանք էր պատահել…

«Երբ բացի, այն ծրարը,— շարունակում է որդի Բեկնաարյանը,— որ նամակների ընդօրինակությունը զետեղեի այստեղ («Գաղտնիք»—ի մեջ), աստվա՜ծ իմ, ի՞նչ տեսա։ Տեսա, որ մի տառ անգամ մնացած չէր թղթոց վրա։ Թղթերն քրտինքներից փտած և հաճախակի շարժումներից տրորված և տառերն բոլորովին անհայտացած էին, քանզի գիշեր և ցերեկ հայրս միշտ յուր վրա էր կրում այդ ծրարը (ուրեմն արխալուղով էր քնում) ե ինձանից անգամ զգուշությամբ պահում։ Լալով այրեցի ակամա այդ անօգուտ թղթերը հանդերձ ծրարովն» (եր. 390)։

Շա՜տ ապրի Ապրես Բեկնազարյանը, որ այդ հոգսից ևս ազատեց Մակար վարդապետին…

Տեսնո՞ւմ եք «Գաղտնիք»—ի հեղինակը ինչպես ճարպիկ կերպով դուրս պրծավ յուր խոստացած պատմական թանկագին գանձերը մեզ մատակարարելու պարտավորությունից…

Պարսից երեք թագավորների մոտ ամենաբարձր պաշտոններ կատարող Աբրահամ Բեկնազարյանը, 10,000 զորքերի հրամանատար Աբրահամ Բեկնազարյանը, Ֆաթալի—շահի ներքինապետ Աբրահամ Բեկնազարյանը՝ մի արկղիկ անգամ է ունեցեք այդ պահելու համար… Եվ սկսյալ Պետրոս Մեծի օրերից, հայոց և ռուսաց 127 տարվա (1701 —1828) հարաբերությանը թղթակցությունները պահում էր յուր արխալուղի ծոցի գրպանում… մի կարմիր ծրարի մեջ…

Եթե Մակար վարդապետը տեսած լիներ այդ խոշոր հատորները, որ տպված են ռուսաց լեզվով և բովանդակում են իրանց մեջ հայոց և ռուսաց հարաբերությունների ոչ թե ամբողջ թղթակցությունները, այլ նրանց ցուցակները միայն, և որ կոչվում են «Собрание актов, относящихся к обозрению истории армян»