Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջմիածնի կաթողիկոսին ոչ թե ամիսներ, այլ տարիներ էին հարկավոր մի նամակ Վաղարշապատից Գանձասարա վանքը հասցնելու համար, — ընդհակառակն, «Գաղտնիք»—ի մեջ ամեն մի նամակ Ս, Պետերբուրգից կամ Մոսկվայից թոշում է մի քանի րոպեում և հասնում է Թեհրան կամ Թավրիզ։ Կարծես աղավնիները կտուցներով բռնած, օդի միջով են տանում։

Այդ օդասլաց աղավնիները Մակար վարդապետի «Շեյթան—թունի»—ներ, «Կաքև—Զաքի»—ները և զանազան «Լրտես—Սուլի»—ներն են, որոնք աներևույթ ուրվականների նման տարածվում են ամեն կողմերում և ամեն տեղերից տեղեկություններ են հաղորդում։ իսկ այս բոլոր տեղեկությունների շտեմարանը և կենտրոնը «Գաղտնիք»—ի հեղինակն է և յուր գիրքը:

Այդ բոլորը կարդալով այնպիսի տպավորություն է գործում թե խաբեբաների մի ամբողջ հասարակություն միաբանված են մի հրեշավոր կեղծություն ստեղծելու համար։

Ինչպե՞ս են խմբագրվում այդ կեղծ թղթակցությունները։

Շատ հեշտ կերպով։

Ժամանակների և կառավարությունների պատմական հարաբերություններ հայտնի են, և նրանց համեմատ նամակներ են լրվում։

Օրինակ, ռուսները տիրել են Անդրկովկասի մի մասը։ Այդ, իհարկե, հաճելի չէր կարող լիներ պարսիկ թագավորին, որը իրան այդ երկրի տերն էր համարում։ Պարսից թագավորը դիտավորություն ունի պատերազմ էլ հետ և հետ խլել կորցրած երկրներ։ Հառաջ, քան պատերազմի հայտնելը, պարսից թագաժառանգը, Աբաս—Միրզան—աշխատում է Անդրկովկասի խաներին Դաղստանի լեռնաբնակներին նախապատրաստել կամ ապսամբեցնել ռուսների դեմ։ Նրանց ծածուկ հրահանգներ կամ շրաբերականներ է ուղարկում։ Այդ դեպքում ի նչ կգրե Աբաս—Միրան յուր կրոնակիցներին։ Շատ հասկանալի է, թե ինչ կգրե։

Բայց որքան էլ հարմարեցված լինեին այդ թղթղակցությունների բովանդակությունը կատարված անցքերի և հանգամանքների հետ, այնուամենայնիվ, նրանց ձևը, լեզուն, ոճը, շարադրությունը իսկույն ցույց են տալիս Մակար վարդապետի բոբիկությունը դիվանական հմտությունների մեջ, որը պակասում է նրան կեղծը Իսկականին նմանեցնելու համար։ Հասարակ լրտեսը թագավորին ուղղակի նամակներ է գրում, այն ևս մի այնպիսի անփույթ ձևով, ընկերը րնկերին չի համարձակվիլ գրել։ Մի՞թե հասարակ