Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մահկանացուներ կարող են պարսից թագավորին նամակներ գրել: նրան միայն կարելի է խնդիրքով դիմել, շարելով հազար ու մեկ փայլուն տիտղոսներ, որ կապված են նրա բարձր անվան հետ: Այդ ձևերը, այդ տիտղոսները, իհարկե, չէր կարող գիտենալ Մակար վարդապետը, որը, ինչպես երևում է, յուր կյանքում ոչ մի պաշտոնական գրություն չէ կարդացել։

«Գաղտնիք»—ի մեջ զետեղված բոլոր թղթակցությունները կեղծ են։ Կե՛ղծ են նախ այն պատճառով, որ այնքան թղթակցություններ, որոնք կառավարությունների և մասնավոր բարձր պաշտոնակալների գաղտնի հարաբերությանը արդյունք են,— չէին կարող անմիջապես «Գաղտնիք»—ի հեղինակի ձեռքը հասնել։ Ո՞վ էր նա ի՞նչ էր նա, որ բոլոր հակառակ կողմերի խորհրդապահը և արխիվը լիներ։ Երկրորդ, այդ թղթակցությունների թե խմբագրությունը և թե մատակարարությունը կատարվում է այնպիսի անձանց ձեռքով, որոնք երբեք գոյություն չեն ունեցել։ Դրանք որպես ցույց տվինք Մակար վարդապետի ստեղծած մարդիկ են։ Եթե այդ անձնավորությունեները գոյություն չեն ունեցել, բոլորովին տրամաբանական կլիներ մտածել, որ նրանց գործողություններն ևս չէին կարող գոյություն ունենալ։ Ինչպե՞ս կարող է մեկը նամակներ գրել, կամ նամակներ տեղ հասցնել, երբ նրա եսը հավասար է զրոյի։ Կարելի է մեկի կողմից նամակներ շարադրել, իսկ այդ լինում է վեպերի մեջ և ոչ թե պատմության մեջ։ «Գաղտնի»—ի բազմաթիվ թղթակցությունների մեջ միայն երկու նամակ կա, որ իսկական են։ Դրանցից մեկը Մելիք—Ջումշուդ Մելիք—Շահնազարյանի նամակն է, որ գրված է 1806 թ. դեկա 2—ին Շուշի քաղաքում (եր, 286—201), իսկ մյուս՝ Գյուլիստանի Մելի—Աբովի նամակն է, որ գրված է 1807 թ. նոյեմ. 23—ին Թիֆիսամ (եր. 292—296)։ Թե առաջին և թե երկրորդ նամակը ուղղված Աբաս—Մինաս Հազարյանի հասցեին Ս. Պետերբուրգ։

Արդյոք ինչպե՞ս են մտել այդ նամակները «Գաղտնիք»—ի մեջ—այդ գաղտնիքը ես թողնում եմ լուծե պ. Երիցյանր, որովհետև նույն նամակների ռուսերեն թարգմանությունը տպված է նրա «Кавказская старина» ամսագրի մեջ, 1872 ամի, № 2։

Արդյոք պ. Երիցյանը երկնում բաժանորդներ ունե՞ր կամ «Գաղտնիք»—ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանը ստանու՞մ էր նրա ամսագիրը մյուս կյանքում…